Փողոցներում տեղադրված կանգնակները հեռացվում են, տեղադրողները՝ տուգանվում. Երևանի քաղաքապետարան
Հասարակություն
10.08.2022 | 10:56Փողոցների երթևեկելի մասում, ավտոկայանատեղերի հատվածում տնտեսվարողները հաճախ տեղադրում են տարբեր կանգնակներ, ինչն օրենքով արգելվում է:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, խնդիրը լուծելու և ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ոստիկանության պարեկային ծառայության հետ ամենօրյա շրջայցեր է իրականացնում: Իրավախախտները նախազգուշացվում են, տուգանվում, իսկ կանգնակները՝ հեռացվում:
Քաղաքապետարանը հորդորում է տնտեսվարողներին՝ չխախտել օրենքն ու զերծ մնալ կանգնակներ տեղադրելուց:
Համատեղ ստուգայցերը լինելու են շարունակական: