Ծեծ, սպանդ, վատ վերաբերմունք․ Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերը շարունակվում են

Լուրեր

20.11.2024 | 18:19
Ռուսական ինքնաթիռից 250 կգ-անոց ռումբն ընկել է ՌԴ Բելգորոդի շրջանի դպրոցի վրա
20.11.2024 | 18:19
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպանին
20.11.2024 | 18:11
Անկարան «Զանգեզուրի միջանցքը» Բաքվի հետ կարևոր տրանսպորտային նախագիծ է համարում, օդային տագնապ Կիևում․ ԼՈՒՐԵՐ
20.11.2024 | 18:09
Հաջորդ տարի կունենանք համապարփակ զեկույց․ ՀՀ-ում մեկնարկում է ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ ծրագրի գնահատման գործընթաց
20.11.2024 | 18:00
Կրեմլը մերժել է Ուկրաինայում հակամարտությունը սառեցնելու տարբերակը
20.11.2024 | 17:52
Փաշինյանը Մանկավարժական համալսարանում ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի նկարագիրը
20.11.2024 | 17:44
ԱՄՆ-ն Ուկրաինայի ԶՈՒ-ին թույլատրել է բրիտանական Storm Shadows-ներով հարվածել Ռուսաստանի խորքին․ Times
20.11.2024 | 17:35
Քաղաքապետարանի նախկին գլխավոր մասնագետը ՀՀ-ին կվերադարձնի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով վճիռ
20.11.2024 | 17:31
Պահանջում ենք դադարեցնել Ադրբեջանի դեմ քայլերը․ Բաքուն իր հերթին է Ֆրանսիայի դեսպանին կանչել ԱԳՆ
20.11.2024 | 17:25
Դավիթ Խուդաթյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից
20.11.2024 | 17:17
Ովքեր են Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության եզրափակիչ  դուրս եկած Հայաստանի հավաքականի  մարզիկները
20.11.2024 | 17:05
Հայաստանն ու Իսպանիան բազմաշերտ համագործակցության մեծ ներուժ ունեն տնտեսության․ ՀՀ նախագահը՝ դեսպանին
20.11.2024 | 16:54
«Զանգեզուրի միջանցքն» Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտի ամենամեծ նախագիծն է․ Թուրքիայի տրանսպորտի նախարար
20.11.2024 | 16:46
Կիևում և Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային հարձակման տագնապ է հայտարարվել
20.11.2024 | 16:41
Կիևում Իսպանիայի և Իտալիայի դեսպանությունները նույնպես հայտարարել են ժամանակավորապես փակվելու մասին
Բոլորը

Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատժի քրեականացումը դեռևս չի նպաստում նման դրսևորումների նվազեցմանը, մինչդեռ իրավիճակն ամբողջությամբ կարգավորելուն միտված նոր օրենքի նախագիծը երկար ժամանակ չի ընդունվում, մտահոգված են կենդանիների պաշտպանությամբ զբաղվող մասնագետները։

Այս տարվա մայիս և հուլիս ամիսներին Էջմիածին քաղաքում տեղի է ունեցել շների սպանդ։ Քաղաքի կենդանասերները համացանց էին բեռնել սպանված կենդանիների լուսանկարներ։ Շների խնամքով ու պաշտպանությամբ զբաղվող «Դինգո» թիմը հայտնել էր, որ երկու դեպքում էլ սպանվել էին թե՛ առանց խնամողի, թե՛ խնամող, կերակրող ունեցող շներ, այդ թվում՝ փոքրիկ չափսերով շներ, ձագ ունեցող մայրիկներ։ Շները կա՛մ թունավորվել էին, կա՛մ սպանվել հրազենի միջոցով։

Մայիսին վիրավորված շներից 4-ը փախել էին։ Նրանցից մեկը սատկել էր, իսկ մյուս 3-ի կյանքը հաջողվել էր փրկել: Ըստ «Դինգո» թիմի՝ շներից մեկի մատներն էին փշրված, մյուսի ոտքերը, երրորդի՝ վիզը։ Հուլիսին հրազենի վնասվածքներով մեկ շուն տեղափոխվել էր «Դինգո»-ի կացարան, բարեբախտաբար,  վնասվածքները մահացու չէին, կենդանուն հնարավոր է եղել փրկել։

Ո՛չ Էջմիածնի քաղաքապետարանը, ո՛չ «Դինգո» թիմը և ո՛չ էլ գործով զբաղվող փաստաբան Անի Հալուլյանը հստակ տեղեկություն չունեն, թե միջադեպերի հետևանքով քանի շուն է կյանքից զրկվել՝ պատճառաբանելով, որ շներից որոշները վախից փախել են ու դժվար է ասել՝ սատկե՞լ են, թե՞ ողջ են։

Ըստ հրապարակումների՝ մայիսին շներին վրա կրակել են երկու ժամ շարունակ։ Ոստիկանություն ներկայացված բողոքից հետո քրեական գործ է հարուցվել։

Factor.am-ի հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Էջմիածնում շների սպանդի գործը քննության փուլում է։ Քննչական կոմիտեից նաև տեղեկացրել են, որ վերջին 2 տարիներին կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման հատկանիշներով քրեական վարույթների վերաբերյալ վիճակագրություն չեն վարում։

Ըստ «Դինգո» թիմի ներկայացուցիչ Օվսաննա Հովսեփյանի՝ իրավապահ մարմիններն առանձնապես շահագրգռված չեն Էջմիածնի գործի քննությամբ։

«Սա երևում էր ոստիկանության բաժնի պետի վատ վերաբերմունքից։ Նա նույնիսկ արտահայտություն արեց՝ «Տարածքում մի հատ շուն կա, ես իրան պետք է վերացնեմ» (ձայնագրությունը՝ https://www.youtube.com/watch?v=JjgPoJ8GmeM)։ Դրանից հետո, երբ ինձ զանգել էր, որ ասեր՝ նյութեր ուղարկեմ, վիրավորական բառերով էր խոսում։ Իր պահվածքից, վիրավորական բառերից ու տրամադրվածությունից տպավորություն ստացա, որ իրենք կա՛մ կողմ են, հետևաբար՝ օբյեկտիվ, անաչառ քննություն չեն իրականացնելու, կա՛մ, միգուցե, իրենք մասնակից են եղել, դրա համար իրենց դուր չէր գալիս, որ մենք գնացել, հաղորդում ենք գրում»,- նշում է Հովսեփյանը։

Նա հավելում է, որ գործող իրավակարգավորումները թերի են, և բացերը հնարավորություն են տալիս շրջանցել պատիժը․ «Օրինակ՝ օրենքում արգելված է շնամարտեր կազմակերպել։ Ես հաղորդում էի տվել նման դեպքի մասով։ Դատավորն ինձ հարցնում է՝ տվյալ մարդուն, այս շնամարտից բացի, ուրիշ շնամարտ կազմակերպելիս հանդիպե՞լ եք։ Ասում եմ՝ ոչ։ Պարզվում է՝ եթե օրենքում շնամարտեր է, այսինքն՝ հոգնակի, մի շնամարտը չի հաշվվում։ Կամ, օրինակ, գրված է կենդանու խեղումը, որը հանգեցրել է մահվան, ստացվում է՝ եթե չի հանգեցրել մահվան, ուրեմն այդ խեղումը պատժելի չէ»։

Հայաստանի Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածը կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է ամսական եկամտի առավելագույնը քսանապատիկի չափով տուգանք, ազատազրկում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ հանրային աշխատանք՝ 80-150 ժամ տևողությամբ։ Դրույթը գործում է 2019 թվականի հոկտեմբերի 23-ից։

Այն 2019 թվականին Ազգային ժողովում շրջանառության է դրել յոթերորդ գումարման Ազգային ժողովի ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Factor.am-ի հետ զրույցում Զոհրաբյանը նշում է, որ կենդանիների սպանդ պարբերաբար իրականացվել է Գյումրիում, Էջմիածնում, Արտաշատում և այլ համայնքներում։

«Համայնքների ղեկավարության ձևակերպմամբ՝ հատկացվելիք գումարները բավարար չեն ապաստարաններ կառուցելու, կենդանիներին ստերջացնելու համար, ուստի Կառավարության, իշխանության համայնքային ղեկավարների թույլտվությամբ իրականացվում է կենդանիների սպանդը»,- ասում է Զոհրաբյանը։

Նա հիշեցնում է, որ դաժան վերաբերմունքի քրեականացմանը պետք է հետևեին խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական նոր՝ համապարփակ մշակումներ։

«Օրենքի [Քրեական օրենսգրքի դրույթների] ընդունումից հետո «Իմ քայլը» խմբակցությունը պետք է նախաձեռներ գործողության շատ ավելի ռեալ մեխանիզմների կիրառում, որն իրենք այդպես էլ չարեցին, մեծ աղմուկ բարձրացրին, թե մենք կշարունակենք դա, և չարեցին»,- նկատում է Զոհրաբյանը։

«Իմ քայլը» խմբակցությունը 2019 թվականին նախատեսել էր կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը խրախուսող ու խնդիրների կարգավորում առաջարկող օրենքի նոր նախագիծ ներկայացնել Ազգային ժողով, ինչը մինչ օրս չի արվել։

Օրենսդրական նախաձեռնության հեղինակ, ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանն ընդհանուր տեղեկություններ ունի Էջմիածնի միջադեպի վերաբերյալ։

«Օրենսդրական բաց կա, որի պատճառով գործի քննությունը պատշաճ չի իրականանում։ Այդ օրենսդրական բացը մենք պատրաստվում ենք լրացնել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» մայր օրենքի ընդունման պարագայում»,- Factor.am-ի հետ զրույցում ասում է Գալստյանը։

«Քովիդի, 44-օրյա պատերազմի պատճառով անընդհատ հետաձգել ենք օրենքի շրջանառությունը և քննարկումը, պատշաճ չէր պահը։ Հիմա պատրաստվում ենք նորից վերսկսել աշխատանքը մայր օրենքի ընդունման ուղղությամբ, որի ընդունումը նախատեսելու է նաև քրեական և վարչական օրենսգրքերի փոփոխություններ, որտեղ հստակ նշված են պատժամիջոցները, քրեական պատասխանատվության ենթարկման հիմքերը, և հույս ունենք, որ մեր ընդունելիք օրենքը կլրացնի առկա իրավական բացերը»,- նշում է Գալստյանը՝ հավելելով, որ օրենքի նախագիծը շրջանառության մեջ կդրվի սեպտեմբերից։

Պատգամավորը Հայաստանում կենդանիների նկատմամբ բացասական վերաբերմունքի երկու պատճառ է առանձնացնում․ «Մեկը տարիների անպատժելիությունն է, մյուսը, բնականաբար, հանրային ընկալումները, որոնք անհրաժեշտ է փոխել։ Կենդանիների նկատմամբ վերաբերմունքի ուղղությամբ պետք է կրթական, հանրային իրազեկման, ընդհանուր տեղեկատվության լայն տարածման աշխատանքներ տարվեն։ Դրանք նպաստելու են ապաստարանների կառուցմանը, լուծելու են սպանդի միջոցով թափառող կենդանիների քանակի կարգավորման խնդիրները»:

Ըստ Գալստյանի՝ օրենքը նախատեսում է Երևանում գործող «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի գործառույթներն իրականացնող մարմինների ստեղծում նաև մարզերում։

«Իհարկե, սա ֆինանսական բեռ է ենթադրում տեղական ինքնակառավարման մարմինների համար։ Որոշակի գումար անհրաժեշտ կլինի հատկացնել ՏԻՄ-երին, գործադիրի հետ այս հարցերը քննարկման փուլում են, բայց հուսով եմ, որ կկարողանանք որոշակի օպտիմալ լուծում գտնել»,- ասում է պատգամավորը։

«Թափառող շների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը (ԹՇՎԿ) կենդանիների ստերջացում և կատաղության դեմ պատվաստում  է իրականացնում ոչ միայն մայրաքաղաքում, այլև հանրապետության այլ համայնքներում։

«Վերջին երեք ամիսներին կազմակերպությունը համագործակցության շրջանակում աշխատանքներ է իրականացրել և իրականացնում Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքում, Արմավիրի մարզի Արմավիր և Էջմիածին քաղաքներում, արդեն սկսել ենք աշխատանքները Եղվարդ համայնքում, իսկ հարակից հատվածներից էլ Ջրվեժում ենք իրականացրել։ Ծրագիրը նույնն է, ինչ մայրաքաղաքում է արվում՝ ստերջացում, պատվաստում կատաղություն հիվանդության դեմ»,- Factor.am-ի հետ զրույցում ասում է ԹՇՎԿ ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հարություն Առաքելյանը։

Նա նշում է, որ լինում են դեպքեր, երբ մայրաքաղաքի հարակից համայնքների չստերջացված շները կերի բացակայության պատճառով գալիս են Երևան։

«Ամբողջ հանրապետությունում այս ծրագիրը միակն է, և պատասխանատվություն կա՝ այն սփռելու բոլոր համայնքերում։ Այստեղ կարևոր մի բացթողում կա՝ համալիր օրենքի նախագիծը, որն առաջիկայում ներկայացվելու է ԱԺ քննարկման։ Այս օրենքով կկարողանանք կարգավորել առհասարակ թափառող և ընտանի կենդանիների ոլորտը»,- ասում է ԹՇՎԿ ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը։

Առաքելյանի խոսքով՝ Հայաստանի տարբեր մարզերի համայնքներ խորհրդատվություն են ստացել ԹՇՎԿ ՀՈԱԿ-ից, միայն Գեղարքունիքում չկան համայնքներ, որոնք մասնակցել են կամ հետաքրքրություն ցուցաբերել․ «Հանուն արդարության պետք է ասենք, որ կան համայնքներ, որոնց ֆինանսական վիճակը չի բավականացնում, որ մեծ գումարներ ծախսեն ստերջացման վրա։ Բայց կարծում եմ՝ այդ համայնքներում ևս մարդասիրական մոտեցումներով հնարավոր է թափառող կենդանիների խնդիրը լուծել»։

ԹՇՎԿ վիճակագրության համաձայն՝ ամեն տարի Երևանում ստերջացվում է մինչև 4000 շուն։ Ստերջացման ու կատաղության դեմ պատվաստման ծրագրերի արդյունավետությունը բարձր գնահատելով՝ Առաքելյանը կարևորում է խոշոր համայնքներում նման ծրագրի ամբողջական իրականացումը․ «Ցանկալի արդյունքի հասնելու համար պետք է մեծ թիվ վերցնել։ Եթե, օրինակ, մի համայնքում միայն 30 շուն ստերջացվի, միաժամանակ մի քանի շներ ունենան 30 ձագ, ապա դա արդյունավետ չի լինի»։

Ըստ Էջմիածնի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության՝ նախորդ 3 տարիներին քաղաքում 200 շուն է ստերջացվել, այս տարի նախատեսվում է ստերջացնել 36 շուն։ Քաղաքապետարանը շների միջադեպի հարցով չի դիմել ոստիկանություն, քանի որ նման դիմում եղել է քաղաքացիներից։

«Դինգո» թիմի ներկայացուցիչ Օվսանա Հովսեփյանը հույս չունի, որ Էջմիածնում շների սպանդի համար պատասխանատուներն օրենքով սահմանված կարգով պատիժ կկրեն։

«Երբ ես հաղորդում եմ տալիս, հույս չունեմ, որ շատ լուրջ արդյունք է լինելու, բայց շարունակում եմ անընդհատ հաղորդել բոլոր դեպքերի համար, որպեսզի մշակույթ ձևավորվի։ Պետք է ոստիկանների ականջները սովորեն, որ կենդանիների համար հաղորդում են տալիս։ Պետք է մարդկանց աչքը սովորի, որ եթե իրենք կենդանիներին վնասեն, իրենց դեմ հաղորդում կտան»,- նշում է նա։

Լուսինե Ալեքսանյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: