ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Իրաքյան Քուրդիստանի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն օգոստոսի 9-ին ընդունել է Իրաքյան Քուրդիստանի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Մուհամմադ Սաիդ Ալիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը, Ալֆրեդ Քոչարյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ Իրաքյան Քուրդիստանի մշակույթի նախարարությունից:

Իրաքյան Քուրդիստանի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարի գլխավորած պատվիրակությունն այս օրերին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, եղել է նաև Հայաստանի պատմության թանգարանում, Ազգային պատկերասրահում, Մատենադարանում, Գառնիի տաճարում և Գեղարդավանքում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է հյուրերին և ընդգծել՝ հայ և քուրդ ժողովուրդների միջև պատմամշակութային առնչությունները սկիզբ են առնում հնագույն ժամանակներից, որը պայմանավորված է մեր երկու ժողովուրդների ավանդական և բարեկամական կապերով: Նախարարը պատրաստակամություն է հայտնել խորացնելու և ընդլայնելու Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության հետ փոխշահավետ և բազմոլորտ համագործակցությունը:

«Ուրախ ենք ողջունել ձեզ և պատրաստ ենք անցնել գործնական դաշտ՝ քննարկելով համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Տեղյակ եմ, որ այցելել եք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Շնորհակալ եմ արդարացի դիրքորոշման համար: Շնորհակալ եմ նաև այն աջակցության համար, որն Իրաքյան Քուրդիստանի ինքնավարությունը ցույց է տվել Հայաստանին Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում»,- ասել է Վահրամ Դումանյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իրաքյան Քուրդիստանի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Մուհամմադ Սաիդ Ալին ընդգծել է, որ երկու ժողովուրդներն ունեն մի շարք ընդհանրություններ, արժեքներ և համագործակցության ավելի մեծ ներուժ:

Կողմերը բարձր են գնահատել Իրաքյան Քուրդիստանի հայ համայնքի ներդրումն ինքնավարության հասարակական և մշակութային կյանքում, ինչպես նաև երկու ժողովուրդների բարեկամությունն առավել ամրապնդելու գործում։

Վահրամ Դումանյանը նաև բարձր է գնահատել Մատենադարանի և Էրբիլի Ասորական ժառանգության թանգարանի միջև ձեռագրերի արդիականացման և վերականգնման շուրջ համագործակցությունը. «Վստահ եմ, որ փոխհամագործակցության նախաձեռնություններ կարող են իրականացվել նաև հնագույն ձեռագրերի պահպանման և վերականգնման բնագավառում, որի մեկնարկն արդեն սկիզբ է առել 2021 թ. սեպտեմբերին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում իրականացված վերապատրաստման ծրագրի շրջանակում, որին մասնակցել են Էրբիլում գործող Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնի մասնագետները»:

Մուհամմադ Սաիդ Ալին նշել է՝ «Իսլամական պետության» կողմից վնասված, իսկ հետո փրկված ձեռագրերի վերականգնման գործում իրենց աջակցությունն են ցուցաբերելու Մատենադարանի մասնագետները:

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին՝ Էրբիլի Միջնաբերդի վերածնունդ պատմական ամրոցում հայկական մշակութային կենտրոն հիմնելու նպատակով շենքի հատկացման համար. «Կարևորում եմ մշակութային կենտրոնի գործունեության մեկնարկը և վստահ եմ, որ այն մեծ դերակատարություն կունենա, կնպաստի քաղաքակրթությունների երկխոսությանը»:

Հայկական կողմը երկու ժողովուրդների միջև համագործակցությունը զարգացնելու և ճանաչողության մակարդակը բարձրացնելու նպատակով առաջարկել է դիտարկել Հայաստանում և Իրաքյան Քուրդիստանում սեմինարների ու կլոր սեղանների կազմակերպումը, ինչպես նաև երկու երկրներում անցկացվող մշակութային փառատոներին և ցուցահանդեսներին մասնակցության ապահովումը:

Կողմերը վստահություն են հայտնել՝ նմանօրինակ այցերը լրացուցիչ խթան կհանդիսանան մեր ժողովուրդների միջև բարեկամական կապն ամրապնդելու և խորացնելու համար: