Եթե ՊԲ-ն ցրվի, Արցախի բնակչությունը դուրս կգա․ սա ավելի վտանգավոր է, քան ճանապարհի փոփոխությունը․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Արցախում ստեղծված իրավիճակի, Հայաստանի անելիքների և հարակից թեմաների մասին Factor TV-ն զրուցել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանի հետ

-Պարո՛ն Քոչինյան, զրույցը սկսենք Բերձորից, Աղավնոյից, որտեղ ժամկետ է տրված բնակիչներին՝ դուրս գալու համար։ Հայկական կողմը՝ և՛ Արցախում, և՛ Երևանում, արդյո՞ք արել է ամեն ինչ, որ այս օրվան չհասներ։

-Դեռևս նոյեմբերի 9-ի հայտարարությունից էր պարզ, որ այս օրը գալու է։ Այսինքն՝ բոլոր մարդիկ, որ պնդում են, թե նոյեմբերի 9-ից չի բխում, որ այս բնակավայրերը պետք է հանձնվեն և ճանապարհի փոփոխություն պետք է տեղի ունենա, առնվազն մի քիչ լավ չեն պատկերացնում, թե ինչպես են աշխատում միջազգային պայմանագրերը, և թե ինչ վիճակում ենք մենք գտնվում։

Ես ասեմ ավելին։ Սա, ըստ էության, նոյեմբերի 9-ի հայտարարության վերջին կետը չէ, որին մենք բախվում ենք, և որը հարցեր կամ դժգոհություններ է առաջացնում Հայաստանում և Արցախում։ Մենք լսում ենք ադրբեջանական կողմի հայտարարությունները՝ կապված այդ հայտարարության 4-րդ կետի հետ, որ, ըստ էության, Պաշտպանության բանակի ցրումն է։ Եթե Պաշտպանության բանակը ցրվում է, դա նշանակում է, որ Արցախում հայկական բնակչությունը սկսում է դուրս գալ, որովհետև այնտեղ չի մնալու հայկական բնակչություն, եթե չլինեն ինքնապաշտպանական ուժեր։ Այ սա՛ է ավելի լուրջ և ավելի էական վտանգ, քան ճանապարհի փոփոխությունն է։

-Նույն տեքստում կա նաև գերիների վերադարձի հարց։

-Իհարկե, շատ լավ օրինակ՝ հստակ կետ է, որ գրված է, որ գերիները պետք է վերադարձվեն։ Եվ անգամ միջնորդն է, ըստ էության, թռնում այդ կետի վրայից, երբ ասում է, որ այնտեղ գրված չէ, որ հետո գերի վերցրածները և այլն։

Ճանապարհի հետ կապված մեկ այլ ավելի լուրջ խնդիր կա, որ դեռ լրջորեն չի էլ խոսվում։ Ես մտավախություն ունեմ, որ երբ նոր ճանապարհը սկսի օգտագործվել և գործածվել, ադրբեջանցիներն այդտեղ միանգամից մաքսակետ են դնելու կամ անցակետ ու իրագործեն Ալիևի սպառնալիքը, որ նոր ճանապարհն ունենալու է նույն կարգավիճակը, ինչ կունենա ճանապարհը Մեղրիում, ինչը գործնականում ադրբեջանցիներին թույլ կտա շրջափակել Արցախը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան