Սոչիում կայացած Պուտին-Էրդողան հանդիպումից հետո ԱՄՆ-ը հսկում է Թուրքիայի ու ՌԴ-ի դրամական շրջանառությունը

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Օգոստոսի 5-ին Սոչիում կայացած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո ԱՄՆ Պետքարտուղարությունն ասել է, որ սերտորեն հետևում են երկու երկրների միջև դրամական շրջանառությանը և դեռ անօրինականության ապացույցներ չեն գտել Թուրքիայում ռուսական փողերի հետ կապված։ Այս մասին գրում է Bloomberg-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Սոչիում կայացած գագաթնաժողովից հետո համատեղ հայտարարության մեջ, որը խոստանում էր ավելի խորը տնտեսական համագործակցություն, երկու ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների վստահության առանցքային դերը տարածաշրջանային և միջազգային կայունության համար և խոստացել մեծացնել համագործակցությունն առևտրի ու էներգետիկայի ոլորտներում:

Ռուսաստանի և Թուրքիայի միջև նոր տնտեսական համաձայնագրերին ԱՄՆ-ի առաջին արձագանքը Պետքարտուղարության գրավոր պատասխանն է Bloomberg HT-ի հարցերին։

«Ցանկանում ենք հիշեցնել, որ Թուրքիան ուժեղ աջակցություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ռուսական ագրեսիայի պայմաններում, իսկ նախագահ Էրդողանը Ռուսաստանի գործողությունները անվանել է «անընդունելի»»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ կոչ են արել Թուրքիային՝ չդառնալ ապահով ապաստան ռուսական ակտիվների կամ փոխանցումների համար։

«Մենք ուշադիր հետևում ենք  տվյալներին, և մինչ այժմ, կարծես թե, Թուրքիայում ապօրինի ռուսական փողերի մասին որևէ ապացույց չկա»,- ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան