Այս իշխանությանը մտահոգում են ոչ թե Բերձորը, Աղավնոն, այլ որ ցույց տան, թե իրենցից կախվածն արեցին․ Արմեն Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 10:52
Ռոդրի. ««Բարսելոնայում» խաղալը երազանքն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 10:44
Էրդողանը Դոնալդ Թրամփի հետ ԱՄՆ-Իրան հակամարտությունն է քննարկել
18.08.2026 | 10:35
Սևանա լճի մակարդակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 սմ-ով բարձր է
18.08.2026 | 10:30
Հայաստանի Պրեմիեր լիգա. 3-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
18.08.2026 | 10:23
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 18-ի դրությամբ
18.08.2026 | 10:13
Անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժածներ կան
18.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
18.08.2026 | 09:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
Բոլորը

Factor TVի հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի հետ

-Բերձորի և Աղավնոյի բնակիչներին 2 շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել իրենց տները լքելու համար: Ինչպե՞ս հասանք այս կետին, ի՞նչ է լինելու հետագայում: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ Լաչինի միջանցքը փոխվելու է՝ ճանապարհը, որն անցնում է Լաչինի միջանցքով, փոխվելու է, իսկ թե ինչպե՞ս է անցնելու նոր ճանապարհը, գրված չէր, դա պետք է համաձայնեցվեր: Գրեթե երկու տարի անցել է, այս ընթացքում կա՞ր հնարավորություն՝ համաձայնեցնել այնպես, որ հայկական բնակավայրերը մնային միջանցքի ներսում, տեղահանելու կարիք չլիներ:

-Ո՛չ, հիմա չկա նման հնարավորություն։ Կարծում եմ՝ հնարավորություն չկար նաև ավելի վաղ, որովհետև նոյեմբերի 10-ի փաստաթղթում (նոյեմբերի 9-ի փաստաթուղթ են ասում, քանի որ այն ստորագրվել է Մոսկվայի ժամանակով նոյեմբերի 9-ին, իսկ Երևանի ժամանակով 10-ին, ուստի մենք պիտի մեր ժամանակով ասենք) այդ ամենը կանխորոշված էր, և Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, կարծես թե, դիմադրելու ցանկություն չուներ: Չեմ կարծում, թե հիմա հնարավոր է ինչ-որ բան փոխել, քանի որ ամեն ինչ արդեն հանձնված է։ Ավելին՝ սա միայն սկիզբն է, առաջին քայլն է Ադրբեջանի՝ Արցախն ամբողջությամբ դատարկելու ծրագրերի, որոնց ՀՀ իշխանությունները չեն դիմադրում, կարծես, համակերպվել են նաև դրանց:

-Փաստաթղթում նշվում է, որ Շուշին պետք է շրջանցի նոր ճանապարհը, բայց այնտեղ Բերձորի, Աղավնոյի, Սուսի և մյուս գյուղերի մասին չի խոսվում: Թերևս, արդեն չկա հնարավորություն որևէ բան փոխելու, որովհետև մի քանի օր է մնացել, բայց արդյո՞ք նախկինում էլ չկար այդպիսի հնարավորություն, որովհետև տեսնում ենք, որ այդ փաստաթղթի որոշ այլ կետեր չեն կատարվել մինչև հիմա:

-Այդպիսի հնարավորություն կլիներ, եթե Հայաստանն ունենար նորմալ իշխանություններ, որոնք այդ փաստաթղթի ամեն կետի համար պայքարեին ու փորձեին ոչ թե զիջել, զիջել անընդհատ, այլ կռիվ տային ամեն կետի համար: Դա մենք չենք տեսնում։ Հակառակը՝ մենք տեսնում ենք իշխանությունների կողմից ցանկություն՝ զիջել հնարավոր ամեն ինչ՝ հանուն իրենց երևութային, միֆական խաղաղության դարաշրջանի, որը, իմ կարծիքով, չի էլ բացվելու երբևէ:

-Իշխանությունները հավատո՞ւմ են այդ դարաշրջանին:

-Ամենատարօրինակն էլ հենց դա է, որ իշխանություններն ասում են, թե խաղաղության դարաշրջան են բացում, միաժամանակ ասում են՝ պետք չէ պատրանքներ ունենալ, և որ Ադրբեջանը ոչ թե խաղաղության դարաշրջանին է պատրաստվում, այլ նոր պատերազմի: Մոտ մեկ ամիս առաջ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մենք պատրանքներ չունենք, Ադրբեջանը ոչ թե խաղաղության դարաշրջան է ուզում, այլ պատերազմ»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Գարիկ Հարությունյան