Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը օգոստոսի 10-ին կդադարեցվի
Հասարակություն
09.08.2022 | 14:31Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 10-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գրիբոյեդովի, Չերկասի փողոցների, Համբարձումյան փողոցի թիվ 7, 9, 11, 13, 15 բազմաբնակարան շենքերի, Բուլղարական 1-ին ավանի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, գազասպառողներին խնդրելով պահպանել անվտանգության կանոնները: