Էրդողանն ու Ասադը կարող են հեռախոսային բանակցություններ անցկացնել․ ԶԼՄ-ներ

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարող են հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով։ Այս մասին հայտնում է թուրքական Türkiye-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ինչպես հայտնի է՝ նախագահ Էրդողանը, որը վերջերս այցով Սոչիում էր, ՌԴ նախագահ Պուտինի հետ կարծիքներ է փոխանակել Սիրիայի հարցով։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Էրդողանը նշել է, որ չնայած Սիրիայի հետ սահմանին ահաբեկչական կառույցների առկայությանը՝ Պուտինն առաջարկել է՝ «Եթե նախընտրեք այն լուծել ռեժիմի հետ միասին, ավելի ճիշտ կլինի»»,- գրում է լրատվամիջոցը։

Իշխանական շրջանակների հետ սերտ կապեր ունեցող լրատվականը նշում է, որ Պուտինն առաջարկել է կողմերին հանդիպել քննարկումների համար։

«Ըստ լուրերի՝ Անկարան հայտարարել է, որ դեռ շատ վաղ է նման հանդիպման համար։ Սակայն նշվել է, որ կարող են հեռախոսային բանակցություններ տեղի ունենալ Էրդողանի ու Ասադի միջև։ Թուրքիայի և Սիրիայի միջև բանակցային շարժման մեջ սկսվել է տարածաշրջանը լավ ճանաչող փորձագետներից կազմված հանձնաժողովի ձևավորումը»,- գրում է թուրքական լրատվամիջոցը։

Հիշեցնենք, որ նախօրեին Էրդողանը կրկին հայտարարել էր, որ Թուրքիան առաջիկայում նոր ռազմական գործողություն է սկսելու Սիրիայում՝ «ահաբեկիչներից այն մաքրելու համար»։

Էմմա Չոբանյան