Գերիները պետք է վերադառնան, օտար զորքերը դուրս գան ինքնիշխան տարածքներից. Րաֆֆի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Նիկոլ Փաշինյանի հրաժարականը համազգային հրամայական է, անկախ նրանից, թե ով է դրա մասին բարձրաձայնում»,-  այս մասին լրագրողների հետ ասուլիսի ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Հույս ունեի, որ մինչև այս պահը գոնե քաղաքացի Փաշինյանի ընտանիքն իր հետ կխոսեր և որոշ ազդեցություն կիրացներ նրա նկատմամբ, գոնե երեխաների հեռանկարի պահով, որ ահավոր բումերանգը չխփեր իրենց ու իրենց ապագային»,- նշեց Հովհաննիսյանը:

Նա նաև հավելեց, որ ակնկալում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. «ՀՀ արտգործնախարարը և Անվտանգության խորհրդի քարտուղարը պետք է հրաժարական տան, եթե ունեն սեփական նվազագույն արժանապատվության զգացում»:

«Անցնում ենք հիմա քաղաքական, կուսակցական թիմակիցներին և շատ փոքրիկ հույսով, որովհետև մենք հիշում ենք, որ մի քանի օր առաջ Անվտանգության խորհրդի քարտուղարը և ԱԳ նախարարը պաշտոնապես հայտարարեցին, որ Հայաստանը չի ընդունել Բերձորի և Աղավնոյի վերաբերյալ որևէ ծրագիր, պլան և դա պաշտոնական Երևանի դիրքորոշումն էր: Եվ չնայած դրան մի քանի օր անց, հերթական անգամ բանավոր ինքնագործունեության հետևանքով մի մարդ որոշեց, որ այդպես չէ, և ինչպես Քարվաճառը, Սանասարը, Գորիս-Կապան ճանապարհը, առանց ՍԴ իրավական հավանության, առանց ԱԺ վավերացման, առանց հայ ժողովրդի տեսակետը լսելու, մի մարդ որոշեց, որ պետք է զիջվի հայրենի հողը, կյանքի ճանապարհը»,- նշեց «Ժառանգության» առաջնորդը:

Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ զիջելով այդ ճանապարհը՝ Արցախը ենթարկվում է շրջափակման վտանգին և Ադրբեջանի կազմում հայտնվելու հեռանկարին: Նրա խոսքով՝ Արցախի անվտանգության և կենցաղի հիմնախնդիրները, այդպիսով, կհայտնվեն  Ադրբեջանի իշխանության ձեռքերի մեջ: «Դա արվում է առանց նախապայմանների, մինչդեռ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ օտար զորքերը պետք է դուրս գան մեր ինքնիշխան տարածքներից, գերիները պետք է վերադառնան հայրենիք»:

Մանրամասները՝ տեսանյութում։