Մտադիր եմ նոր քրեադատավարական կարգավորումներով քրեական վարույթ նախաձեռնելու քայլեր ձեռնարկել․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը

Լուրեր

24.04.2025 | 21:22
Հռոմի պապի հուղարկավորությանը կմասնակցեն 50 պետությունների ղեկավար և 10 գործող միապետ․ Վատիկան
24.04.2025 | 21:13
ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24.04.2025 | 20:58
ՌԴ-ն ու Թուրքիան ապրիլի 25-ին Ստամբուլում Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդակցություններ կանցկացնեն
24.04.2025 | 20:47
Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին
24.04.2025 | 20:29
Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունները կտրուկ լարվել են․ արդյո՞ք դա կբերի ռազմական բախման
24.04.2025 | 20:13
Այսօր Հայոց ցեղասպանության մասին խորհելիս հիշում ենք Ալիևի ռեժիմի կողմից ԼՂ-ում իրականացված էթնիկ զտումները․ Freedom House 
24.04.2025 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ցեղասպանությունը և Թուրքիայի հետ նորմալացման պրոցեսը․ ինչպե՞ս չհատելով կարմիր գծերը՝ հասնել կարգավորման
24.04.2025 | 19:53
Արման Ավանեսյանը՝ մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
24.04.2025 | 19:49
Այսօր ճանաչում ենք ԼՂ-ի 120,000 հայերի դիմակայունությունը, որոնք 2023թ․ բռնի տեղահանվեցին իրենց հողերից․ Կանադայի ԱԳ նախարարը ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2025 | 19:41
ՀՀ-ն կազմակերպությունից դուրս չի եկել․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
24.04.2025 | 19:30
Նահանջ պահանջից․ ինչ է փոխվել Փաշինյանի ապրիլի 24-ի ուղերձներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2025 | 19:14
Ցեղասպանության ուրացումը ծանր ընկալում է ստանում շատերի մոտ. Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2025 | 18:59
Հիշում և հարգում ենք մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը. Հունաստանի նախագահ
24.04.2025 | 18:42
110 տարի է անցել 1915թ․ ապրիլի 24-ին սկսված ինքնության, կրոնական և մշակութային ցեղասպանությունից․ Թուրքիայի քրդամետ կուսակցության հայտարարությունը
24.04.2025 | 18:30
Պահանջե՞լ ցեղասպանության ճանաչում, թե՞ ոչ․ հարցում Երևանում
Բոլորը

ՀՀ նախկին պաշտպանության նախարար, չարաշահումների մեջ մեղադրվող Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել։

«ՀՀ նախագահիկողմից 01.08.2022թ. ստորագրվեց և 13․08․2022թ. ուժի մեջ կմտնի ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներկատարեումասին>> ՀՀ օրենքը, որում ի թիվս այլնի, որպեսնախկինումբացակայողօրենսդրականկարգավորում,սահմանվել է ՀՀ կառավարության կողմից սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման, շահագործման (ծախսերի) նորմաների և շահագործման ժամկետների սահմանման, ինչպես նաև ՀՀ գլխավոր շտաբի պետի առաջարկի հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարի կողմից սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման և շահագործման (ծախսի) նորմաներն ու ժամկետների հաստատման կարգերը:
Ինձ և քրեական գործով անցնող մյուս անձանց մեղադրանքներ են առաջադրվել այն բանի համար, որ 2018 թվականի դեկտեմբեր ամսին, տեղյակ լինելով ձեռք բերվող հրթիռների մատակարարման պահին ՌԴ ռազմաօդային ուժերի սպառազինության պետի թիվ 296 առ 06.02.1999 թվականի հրահանգի համաձայն օրացույցային ժամկետներն անցած լինելու մասին․․․․ ձեռնամուխ ենք եղել եղել պահանջվող նորմերին չհամապատասխանող հրթիռների ձեռք բերմանը։

ՀՀ ԱԱԾ-ին, ՀՀ գլխավոր դատախազությանը, մասնավորապես՝ ԱԱԾ պետին և քննչական դեպարտամենտի պետին,քննչականխմբիղեկավարին, գլխավոր դատախազին և իր տեղակալին անգամ նախաքննության ընթացքում իրենց իսկ կողմից գործընկեր երկրի հատուկ ծառայությանը կատարված հարցման պատասխանից պարզ է եղել, որ 2018 թվականի դրությամբ հրթիռների պահպանման և շահագործման ժամկետների մեջ լինելը, որի վերաբերյալ վստահ եմ, որ տեղեկացրել են նաև ՀՀ վարչապետին: Նշվածի հաշվառմամբ էլ անգամ շարունակեցին իմ նկատմամբ առաջադրված մեղադրանքը պահպանել։
Պարզաբանման կարգով նշեմ, որ ցանկացած պետություն պարտավոր է իրականացնել իր իսկ սպառազինության մեջ գտնվող զինամթերքի պահպանման և շահագործման պայմանների և ժամկետների վերաբերյալ իրավական ակտերի ընդունում։ Վերջիններիս բացակայության դեպքում <>ընդունված է առաջնորդվել արտադրող երկրում գործող իրավական կարգավորումներով, որոնք պետք է ընդունվեն նորմատիվ ակտով /հրաման/ ՀՀ-ի կողմից, ինչը տվյալ դեպքում կատարված չի էլ եղել:

Եթե հարց է առաջանում՝ ինչու վերոհիշյալը չէր արվում 30 տարիների ընթացքում, ապա նշեմ, որ ՀՀ-ում չկան ստանդարտավորման, մետրոլոգիական և արդյունաբերական կարողություններ՝  ՀՀ օրենքի փոփոխություններով և լրացումներով սահմանված ինքնուրույն որոշելու հրթիռների պահպանման ժամկետները, իսկ նշվածը օրինական կատարելու համար,անգամ վերոհիշյալ կարգավորումների ընդունումից հետո, կրկին հղումներ են արվելու զինամթերքն արտադրող երկրների նորմատիվների վրա կամ դրանք կրկնօրինակվելու են:

Օրենսդրական անկատարությունը կամ ոչ լիարժեքությունը ՀՀ պաշտպանության նախարարությունում փորձ է արվել շտկել հանձնաժողովների ձևավորման միջոցով, որոնցից մեկի կողմից կատարված համապատասխան աշխատանքների արդյունքում էլ 2016թվականին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նույն տիպի հրթիռների պահպանման և շահագործման ժամկետը երկարացվել է ևս 10 տարով:
Որքանո՞վ են  ՀՀ օրենքում տեղ գտած նոր իրավական կարգավորումները և մնացած փաստերը վերաբերում ինձ առաջադրված մեղադրանքին, երբհրթիռների ձեռք բերման ժամանակահատվածում ՀՀ-ում չի եղել հրթիռների պահպանման ժամկետները սահմանող որևէ իրավական ակտ: Տվյալ դեպքում կիրառվող անալոգիայի հիմք է ընդունվել արտադրող երկրի կողմից սահմանված կարգավորումը՝ հրթիռների պահպանման ժամկետը 30 տարի սահմանված լինելու մասին, ինչպես նաև ՀՀ պաշտպանությաննախարարի 2016թ. հրամանով նույն տեսակի հրթիռների ժամկետների երկարացման նախադեպային պրակտիկան:

Վերոնշյալին գումարվում է նաև փաստացի նվիրաբերված հրթիռների դիմաց ոչ մի լումա չտրամադրելու փաստը և նմանպայմաններումինձվատնմանմեջմեղադրելը, ինչպես նաև 10 ամսվա ընթացքում ընդամենը 2․5 ժամանոց 8 դատական նիստ անցկացնելը, ընդ որում վերջին 4 ամվա ընթացքում ընդհանրապես դատական նիստեր չեն կայացել։

Ի՞նչ է սա, եթե ոչ քրեադատավարական փաթեթավորմամբ քաղաքական հետապնդում․․․
Վերջում ցանկանում եմ նշել, որ, բացի դատարանում գտվող քրեական գործից, իմ իրավունքների պաշտպանության համար մտադիր եմ նաև նոր քրեադատավարական կարգավորումներով քրեական վարույթ նախաձեռնելու համար համապատասխան քայլեր ձեռնարկել»,- նշված է հայտարարության մեջ։