Երեխաների մասնակցությունը ցույցերին Նիկոլ Փաշինյանի դեպքում մերժելի էր, Տարոն Մարգարյանի դեպքում ողջունելի՞․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանը երեխաների մասնակցությունը շատ քննադատվեց ՀՀԿ-ական տարբեր գործիչների կողմից։

Մայիսի 1-ին ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հանդիմանեց Փաշինյանին՝ ասելով, թե նրա մղումներն այնքան ուժեղ են, որ նա կարող է անցնել անգամ երեխաների անվտանգության խնդրի վրայով, իսկ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ, որպես երեխաներին քաղաքական գործընթացներում ներգրավելու դեմ բողոքի նշան, մի քանի րոպեով հեռացավ նիստերի դահլիճից։

Մինչդեռ Երևանի քաղաքապետարանի առջև երեկ և այսօր Տարոն Մարգարյանի աջակիցների կողմից կազմակերպված ցույցերին երեխաների մասնակցության փաստը հանրապետականների կողմից առայժմ որևէ կերպ չի դատապարտվել։