Թուրքիայի նախագահի թեկնածուի կարծիքով Էրդողանն արժանանալու է Օզալի ճակատագրին

Լուրեր

29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական  կուսակցությունից» (ԺՀԿ-CHP) նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Մուհարրեմ Ինջեն սկանդալային խոսքեր է հնչեցրել։

Մասնակցելով թուրքական «FOXTV» հեռուստաընկերության հաղորդումներից մեկին՝ ասել է. «Ինչպես Թուրքիայի նախկին նախագահներ Սուլեյման Դեմիրելը և Թուրգութ Օզալը գնացին, այնպես էլ Էրդողանն է գնալու»։

Հետագայում Ինջեյի վերոնշյալ խոսքերը FOX TV-ն  առանձնացրել է և հրապարակել Ինջեի լուսանկարի ստորին հատվածում։

Դրա հետևանքով FOX TV-ի Youtube-ով հեռարձակվող եթերը դադարեցվել է։

Ինջեի այդ խոսքերը մեծ արձագանք են գտել սոցցանցերում։

Աղբյուրը ենթադրում է, որ Ինջեն  նկատի ունեցել է Օզալի ոչ միայն քաղաքական, այլև նրա ֆիզիկական վախճանը։

Հիշեցնենք, որ Օզալի մահվան հանգամանքները վերջերս մի շարք կասկածներ էին հարուցում:  Մի մասը պնդում  էր, որ Օզալը մահացել է սրտի կաթվածից, իսկ մյուս մասը՝ մասնավորապես Օզալի ընտնաիքը, պնդում էր, որ Թուրքիայի նախագահին թունավորել են։  

2012 թվականին Թուրքիայի գլխավոր դատախազության որոշմամբ փորձաքննության նպատակով կատարվել է Օզալի աճյունի արտաշիրիմում: Քննության ժամանակ նրա մասունքներում հայտնեբերվել էր թունավոր նյութի տարրեր

1971թ. մարտի 12-ին թուրքական բանակը միջամտեց երկրի քաղաքական անցուդարձին, որը պատմության մեջ մտավ «հուշագրային հեղաշրջում» անվանմամբ: Թուրքիայի զինուժը  երկրի նախագահ Ջևդեթ Սունային ներկայացրեց հուշագիր, որով պահանջվում էր կառավարության հրաժարականը։ Իսկ այդ ժամանակվա Թուրքիայի վարչապետը հենց Սուլեյման Դեմիրելն էր։ Նույն օրը Սուլեյման Դեմիրելի ղեկավարած կառավարությունը հրաժարական տվեց։