Դավադրությունների տեսությունը պատասխանատվությունից խուսափելու ձև է․ ապաքաղաքական զրույց Դավիթ Ամիրյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է հոգեբան Դավիթ Ամիրյանը: Նրա կարծիքով՝ այսօր մի շարք գիտությունների ներկայացուցիչներ, մարդաբաններ, սոցիոլոգներ, տնտեսագետներ հաճախ իրենց հետազոտությունները լիարժեք իրականացնելու համար դիմում են հոգեբանության օգնությանը: Ամիրյանը նշում է, որ սոցիալական գիտություններն այսօր Հայաստանում պատշաճ մակարդակի վրա չեն: Սակայն, մյուս կողմից, ակտիվ չեն նրանք, ովքեր կարող են լինել այլ գիտությունների և, մասնավորապես, սոցիալական հոգեբանության շահառուները՝ բիզնեսների ղեկավարները, քաղաքական գործիչները, լրագրողները:

Ըստ հաղորդման հյուրի՝ վերջին համավարակի հետ կապված, իրադարձությունները ևս մեկ անգամ հաստատեցին, որ մարդիկ շատ հաճախ առաջնորդվում են ոչ թե բանականությամբ կամ գիտելիքներով, այլ իրենց հուզական ընկալումներով: Դա ճանապարհ է բացում դավադրությունների տեսության համար, երբ մարդիկ համոզված են, որ աշխարհը կառավարվում է ինչ-որ կենտրոններից, և բոլոր երևույթները պայմանավորված են այդ առեղծվածային ազդեցությամբ: Հոգեբանը գտնում է, որ նման ընկալումը պատասխանատվությունից խուսափելու ձև է:

Դավիթ Ամիրյանը կարևորում է քննադատական մոտեցումը, որն օգնում է դուրս գալ խմբային մտածողությամբ պայմանավորված «տեղեկատվական փուչիկից», երբ մարդը շփվում է միայն իր համախոհների հետ և փնտրում է տեղեկություններ, որոնք հաստատում են իր համոզմունքները: Եթե կա ինքնուրույն մտածելու ձգտում, ապա տարբեր խմբերում ներառված մարդիկ գտնում են այն, ինչ իրենց միավորում է, և պատրաստ են լսել հակառակ կողմի փաստարկները: Այդ իմաստով, հոգեբանի կարծիքով, Հայաստանի երիտասարդության մոտ վերջին տասը տարում նկատվում են դրական փոփոխություններ, որոնք պայմանավորված են մեր երկրում տեղի ունեցած սոցիալական և քաղաքական տեղաշարժերով:

Մանրամասները տեսանյութում: