Ռուսները լավ «բազար» անող են՝ Փառուխ առ Փառուխ, դիրք առ դիրք կվաճառեն մեր տարածքներն ու շատ բաներ կստանան․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.07.2026 | 02:01
ԱԱ-2026․ Ֆրանսիան դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 23:46
Տավրոս Սափեյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
09.07.2026 | 23:35
Միայն հասարակության և քաղաքական ուժերի միասնական դիմակայությամբ է հնարավոր կանխել աղետը. «Մայր Հայաստան»-ը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման առնչությամբ
09.07.2026 | 23:14
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն
09.07.2026 | 23:00
Արևմտյան Եվրոպայում դիտարկումների պատմության ամենաշոգ հունիսն է գրանցվել․ Գերմանիայում հունիսյան շոգից ավելի քան 5000 մարդ է մահացել
09.07.2026 | 22:52
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց Մալթայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 22:44
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
09.07.2026 | 22:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.07.2026 | 22:17
ՄԱԿ-ին հայտարարություն է ներկայացվել՝ Ադրբեջանում բանտարկված 9 կին լրագրողներին ազատ արձակելու կոչով
09.07.2026 | 22:04
Կոնֆերենցիաների լիգա․ «Ալաշկերտը» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 21:55
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են կրթության, մշակույթի և Ֆրանկոֆոնիայի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
09.07.2026 | 21:42
ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներին Էրդողանի արտասովոր նվերը Եվրոպայում մաքսային ստուգումների պատճառ է դարձել
09.07.2026 | 21:27
Սոֆիա Բաղրամյանը՝ Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
09.07.2026 | 21:19
«Ուիմբլդոնի» կանանց մրցաշարում հայտնի են եզրափակիչի մասնակիցները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 21:07
Մանվել Վարդանյանը՝ մինչև 10 տարեկանների Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ

-Պարո՛ն Խուրշուդյան, Արցախի Աղավնո համայնքի բնակիչներին զգուշացրել են, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն գյուղը։ Նույնն է նաև Բերձորի պարագայում։ Շաբաթներ առաջ էր Արայիկ Հարությունյանն անդրադարձել այդ թեմային, նշել էր, որ Բերձորից հայ բնակչությունը պետք է դուրս գա, Սուսից՝ նույնպես, սակայն այնտեղ գրեթե բնակիչ չկա, իսկ Աղավնոյի հայաթափման հետ կապված դեռ բանակցությունները շարունակվում են։ Փաստորեն, դրանք արդյունք չե՞ն տվել։ Հավելյալ տեղեկություններ ունե՞ք այս խնդրի շուրջ։

-Հավելյալ տեղեկություն չունեմ, բայց կարելի է եզրակացնել, որ բանակցություններն արդյունք չեն տվել։ Ամեն դեպքում, այդ գյուղերի շուրջ, այսպես կոչված, բանակցային գործընթացն ընթանում է ադրբեջանական ճնշման ներքո, որն անընդունելի է։ Ես կարծում եմ, որ հայկական կողմը չպետք է զիջեր այս պարագայում։ Դա խաղաղ բնակիչներին վերաբերող հարց է, և շատ հանգիստ կարելի էր շարունակել պնդել Աղավնոյի բնակիչների՝ տեղում մնալու հանգամանքը և այնտեղ, այսպես կոչված, խաղաղապահների միջոցով նրանց անվտանգության պաշտպանությունը։ Որովհետև, ամեն դեպքում, Աղավնոն գտնվում է մի տարածքում, որը ճանաչված է Ադրբեջանի մաս, և որն առայժմ գտնվում է Լաչինի միջանցքի այդ 5 կիլոմետր շառավղում։ Բայց եթե ճանապարհը տեղափոխվի, այն, փաստորեն, այլևս այդ գոտում չի գտնվելու։ Բայց քանի որ հայկական կողմը չի ճանաչել ադրբեջանական պահանջի լեգիտիմությունը՝ տեղափոխել ճանապարհը, որովհետև ճիշտ մեկնաբանմամբ, որն արվում է նաև հայկական կողմից, կոմունիկացիաների և մնացյալ հարցերի հետ միասին պետք է դա լուծվի և պետք է լուծվի փոխադարձ համաձայնությամբ։ Մինչդեռ որևէ նախագիծ հայկական կողմը չի ստացել՝ հաստատելու, ես հասկանում եմ՝ Ադրբեջանն ինչու չի ներկայացնում այդ նախագիծը, որովհետև ինքն ընդհանրապես անտեսում է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը։ Կրկնեմ՝ Հայաստանը կարող էր պնդել, որ քանի դեռ ճանապարհի լեգիտիմ տեղափոխման հարցը չի լուծվել, Աղավնոյի հարցը ևս պետք է կարգավորվի այդ շրջանակում, և պետք է շարունակվեր բանակցություններ տանել այդ հարցում։ Ես ուղղակի մտավախություն ունեմ, որ ռուսներն են ադրբեջանցիների հետ բանակցել՝ Կրեմլը Բաքվի հետ ինչ պետք է՝ պայմանավորվել է, ինչ զիջում պետք է՝ Հայաստանի հաշվին արդեն արել է, ինչ շահաբաժին պետք է՝ արդեն ստացել է։

-Այդ դեպքում Երևանի քայլը ո՞րը պետք է լիներ և ինչո՞ւ չի արվել։

-Եթե պաշտոնական Երևանը, իշխանությունները շարունակում են Արցախի անվտանգությունը դիտարկել էլի ռուսական ծիրում, այսպես էլ պետք է շարունակվի՝ Փառուխ առ Փառուխ։ Վերջերս նաև Բերձորի բնակավայրերից մեկի՝ Եղցահողի բնակավայրին վերաբերող․․․ նույն պատմությունը, ինչ Քարագլխի դեպքում։ Ակնհայտ է, որ գյուղ առ գյուղ, դիրք առ դիրք, բավականին թանկ՝ ես վստահ եմ, ռուսները լավ «բազար» անող են, լավ թանկ կվաճառեն մեր տարածքներն են, դիրքերն էլ Ադրբեջանին և դրա դիմաց շատ բաներ կստանան։ Բայց եթե մենք ընդունում ենք այդ խաղի կանոնները, իսկ փաստորեն դուրս է գալիս, որ Հայաստանի իշխանություններն ընդունում են այդ խաղի կանոնները, այսպես էլ շարունակվելու է։ Իսկ եթե չեն ընդունում և տեսնում են, որ արդեն սահմաններն անցած են, «կարմիր գծերն» անցած են, երբ խաղաղ բնակիչներին սպառնալիք է, իրենք պետք է հարց բարձրացնեն խաղաղապահների մանդատի վերացման։ Հայկական կողմը պետք է ասի՝ վերջ, այդ մանդատը չի գործում, որովհետև ռուսական զորքերը չեն կատարում իրենց պարտականությունները, այլ հակառակը՝ Արցախի ժողովրդի շահերի հաշվին «բազարներ» են անում, շահաբաժիններ են ստանում, մենք չենք հանդուրժելու։ Եվ այդ մանդատը մերժելով՝ մտնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և պահանջի խաղաղարար ուժեր՝ իրոք խաղաղարար ուժեր տարածաշրջանում, որոնց մանդատն Ադրբեջանն այլևս չի կարողանալու չընդունել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան