Գերեզմանատնից զարդանախշեր էր գողացել. Արտաշատի ոստիկանների բացահայտումը

Լուրեր

25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 3-ին տեղեկություններ էին ստացել, որ մայրաքաղաքի 49-ամյա մի բնակիչ Արտաշատ քաղաքի վարչական տարածքի գերեզմանատներից զարդանախշեր է գողացել և իր վարած «ՎԱԶ-2106»-ով ուղևորվում է Երևան. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Իրացնելով օպերատիվ տվյալները՝ Արտաշատի քրեական հետախույզները ժամը 03.20-ին 49-ամյա տղամարդուն և 27-ամյա ուղևորին, գողություն կատարելու կասկածանքով, բերել են ոստիկանության Արտաշատի բաժին և ձերբակալել: Բաժնում 49-ամյա տղամարդը խոստովանել է, որ ժամը 01.00-ի սահմաններում Արտաշատի քաղաքային գերեզմանատան երեք գերեզմաններից գողացել է զարդանախշեր, որոնք «ՎԱԶ-2106»-ի սրահում են:

Բերման ենթարկվածները ներկայացվել են նախաքննական մարմնին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: