Բերդից հետո Ոսկեպարում․ ինչո՞ւ է ավելանում ՌԴ հենակետերի թիվը, ՊՆ-ն լուռ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.04.2026 | 13:08
UFC-ն հաստատել է Էդմեն Շահբազյանի ու Բրենդան Ալենի մենամարտը
22.04.2026 | 13:00
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ԵՄ-ին անդամակցելով՝ «Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի 23 տոկոսը»
22.04.2026 | 12:59
Վրաստանի ՊՆ-ում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը
22.04.2026 | 12:52
«Չելսին» 1912 թ․ անհաջող շարքն է կրկնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 12:44
Lufthansa-ն 20,000 չվերթ է չեղարկում՝ Հորմուզի նեղուցի շրջափակման ֆոնին ավիավառելիքի գների կրկնապատկման պատճառով
22.04.2026 | 12:36
Կեղծ հանձնարարագրերով շուրջ 190 մլն դրամի հափշտակություն․ գործը՝ դատարանում
22.04.2026 | 12:27
ՌԴ դեսպանն Իտալիայի ԱԳՆ է կանչվել՝ Սոլովյովի կողմից վարչապետ Մելոնիին «ֆաշիստ» անվանելուց հետո
22.04.2026 | 12:19
Քննարկվել է հայ-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ օրակարգը
22.04.2026 | 12:12
ՀԾԿՀ-ն նվազեցրել է ՀԷՑ-ի նոր միացումների և հզորությունների ավելացման սակագները
22.04.2026 | 12:10
ՔՊ-ն դրամահավաք է սկսել // ՄԻՊ-ը պատասխանել է Ռուբեն Վարդանյանի նամակին․ ԼՈՒՐԵՐ
22.04.2026 | 12:02
ՆԱՏՕ-ն Բալթիկ ծովի վրա ռուսական ինքնաթիռներ է որսացել
22.04.2026 | 11:54
Կասեցվել է «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը. ԲԸՏՄ
22.04.2026 | 11:45
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ
22.04.2026 | 11:36
Թրամփը հայտարարել է, թե Հորմուզի նեղուցի շրջափակման վերացումը վերջ կդնի գործարքի հնարավորություններին
22.04.2026 | 11:28
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել
Բոլորը

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում շինարարություն է ընթանում, Factor TV-ի տեսախցիկն է արձանագրել։ Դատելով տարածքում տեղադրված ռուսական դրոշի գույներով երկաթե տնակից՝ ռուսական ուժերի հերթական հենակետն է կառուցվում։  Տավուշի մարզպետարանից լուրը մեկնաբանել չցանկացան՝ հորդորելով տեղեկությունը պատկան մարմիններից ճշտել։

Փաստ է, որ ռուսական հենակետ է կառուցվում, մեզ հետ զրույցում նշեց Բաղանիսի վարչական ղեկավար Գևորգ Սահակյանը, բայց, ասաց, ավելին չգիտի։

Օրեր առաջ Տավուշի մարզ այցելած քաղաքագետ Սարո Սարոյանն էլ հաստատեց լուրը։ Նա չի բացառում, որ հենակետերի տեղադրումը կարող է տարածքային զիջումների մասին վկայել։

Տավուշի Բերդ համայնքում ռուսական մեկ այլ հենակետի կառուցման մասին Factor TV-ն գրել էր դեռևս 2 ամիս առաջ։ Այդ ժամանակ մենք պարզաբանում էինք խնդրել նաև Պաշտպանության նախարարությունից՝ փորձելով ճշտել ՀՀ տարածքում ռուսական հենակետ տեղակայելու անհրաժեշտությունը և ստացել էինք այսպիսի պատասխան․ «Տավուշի մարզի Բերդ համայնքում ՝ նախկին օդանավակայանի տարածքում, ռուսական ռազմական օբյեկտների կառուցման հարցի վերաբերյալ ՀՀ Պաշտպանության նախարարությունը պաշտոնական տեղեկություն չունի։ Հայ-ադրբեջանական սահմանի նշված հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը և պաշտպանությունն իրականացվում է ՀՀ ԶՈՒ զորամիավորման համապատասխան ստորաբաժանման կողմից»։

Տավուշի մարզում ռուսական հենակետերի տեղադրման մեկ այլ հավանական պատճառ, քաղաքագետ Սարո Սարոյանի կարծիքով, Կառավարության նիստում այսօր հնչած մի միտք է։ Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանն այսօր էլ պատրաստ է ապահովել ադրբեջանցիների տեղաշարժը ՀՀ տարածքով դեպի Նախիջևան։

Եթե Ադրբեջանն օգտվի այդ հնարավորությունից, ըստ Սարոյանի, տեղաշարժը ամբողջությամբ հսկելու է Ռուսաստանը։

Արցախի վերջին իրադարձությունները, նաև՝ Խծաբերդի, Փառուխի և Քարագլխի դեպքերը, վառ օրինակն են այն բանի, որ ռուս խաղաղապահ զորախումբն իր գործառույթները չի կատարում, ավելին՝ Ադրբեջանի հետ երբեմն գործարքի է գնում, նշում է Սարոյանը։ Ըստ քաղաքագետի՝ նման իրավիճակ նաև Հայաստանի հարավարևելյան սահմանին կարող է առաջանալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան