Պաշտոնական Բաքուն պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի՝ նախօրեի հայտարարությանը՝ հերթական անգամ խեղաթյուրելով փաստերն ու իրականությունը։

Բաքուն, իհարկե, Հայաստանին է մեղադրել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման մեջ, չնայած Ադրբեջանի ՊՆ-ն ինքն էլ փաստել է, որ հարձակում է իրականացրել Արցախի վրա։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանը չի կատարել երեք երկրների ղեկավարների կողմից ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության դրույթները, մասնավորապես, որ հայկական զինված ստորաբաժանումները դեռ դուրս չեն բերվել ադրբեջանական տարածքներից։ Եռակողմ հայտարարության 4-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հավելենք, որ Լեռնային Ղարաբաղում ՀՀ զինված ուժեր չկան, իսկ Արցախի անվտանգությունն ապահովում է ԱՀ Պաշտպանության բանակը, որի կազմալուծման մասին եռակողմ հայտարարության մեջ որևէ դրույթ չկա։

Լաչինի միջանցքի մասին Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է, որ, իբր, դրա երկայնքով «նոր ճանապարհի կառուցումը երկար ամիսներ շարունակվում է համաձայնեցված ճանապարհով և հայկական կողմը բավականաչափ տեղեկացված է»։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ինչպես հստակ սահմանում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում է որոշվելու Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար:

«Ընդգծում ենք, որ մինչ օրս եռակողմ ձևաչափով հաստատված նման պլան չկա և եռակողմ հայտարարության բոլոր կողմերին կոչ ենք անում հավատարիմ մնալ իրենց կողմից ստանձնած պարտավորություններին, անհապաղ ջանքեր գործադրել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված պայմանների իրագործման, ներառյալ՝ հրադադարի ռեժիմի պահպանման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց վերադարձման ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան