Ադրբեջանցիներին ասում ենք՝ հատե՛ք ՀՀ սահմանը, գնացե՛ք Նախիջևան․ մենք կապահովենք անվտանգությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Ադրբեջանը հայտարարում է, թե Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանի արևմտյան շրջանի և Նախիջևանի միջև կապը ապահովել: Այո, մենք այս ընթացքում այսօր էլ պատրաստ ենք այդ կապն ապահովել»,- այս մասին, այսօր՝ օգոստոսի 4-ին, Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից: Մենք այսօր էլ ասում ենք, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն է, եկեք հատեք Հայաստանի սահմանը և գնացեք Ադրբեջան: Մենք նաև դեռևս նախորդ տարվանից ունենք մաքսային ծառայության կետ և սահմանային ծառայության կետ, և մենք ասել ենք Ադրբեջանին, որ ցանկացած պահի այդ կետերը կարող են հատել և կապ հաստատել Նախիջևանի հետ:

Ինչ վերաբերում է նոր կառուցվող ճանապարհներին, եռակողմ հայտարարության մեջ հստակ ընգծված է, որ դա պետք է տեղի ունենա կողմերի համաձայնությամբ: Մենք ասում ենք, որ այդ ճանապարհների երթուղու հարցը քննարկելը համարում ենք երկրորդ հարցը, առաջինը իրավական ընթացակարգերի ամրագրումն ու գործարկումն է:

Պաշտոնապես ասում եմ՝ Ադրբեջանն այսօր մի քանի կետերով կարող է հատել Հայաստանի սահմանը և երթևեկել մինչև Նախիջևան:

Եթե բառացի ու տառացի մեկնաբանենք, նշված է, որ մենք պետք է ապահովենք Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ: Ադրբեջանի ամենաարևմտյան շրրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջևան: Մենք երաշխավարում ենք անվտանգությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Մենք դա կարող ենք ապահովել նաև Վարդենիսի հատվածում, Սիսիանի հատվածում, Երասխի հատվածում, Գորիսի հատվածում: Այս ընթացքում Ադրբեջանը չի էլ փորձել օգտվել դրանից»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: