ՔՈՎԻԴ-ի թվերն աճել են, բնակչության զգոնությունը՝ նվազել․ Հայաստանը մոտենում է համաճարակային առումով վտանգավոր՝  «կարմիր» գոտուն․ Ռոմելլա Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 13:41
Անհետ կորածի հայրը 3 օր է` նստացույց է անում Կառավարության շենքի մոտ. 27-ին վարչապետն է ընդունել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:35
ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտրի մեկնարկի մասին
14.05.2026 | 13:31
Պետությանը կվերադարձվի Վայքում գտնվող շուրջ 17 մլն դրամ արժեքով անշարժ գույք
14.05.2026 | 13:23
ՄԻՊ-ը՝ դասապրոցեսի հաշվին ՔՊ հանրահավաքին ուսուցիչների և աշակերտների մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:17
Հայ բռնցքամարտիկները մասնակցում են միջազգային մրցաշարերի
14.05.2026 | 13:08
Ոչ մեկ իրենցից պաշտոն չի խնդրել, այո՛, հեղափոխությանն աջակցել ենք․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:00
ՌԴ դեսպանը Հունգարիայի ԱԳՆ է կանչվել՝ Անդրկարպատիայում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
14.05.2026 | 12:57
Անչափահասին առևանգած և նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռան վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացվել
14.05.2026 | 12:52
Հաջիևը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության ձգտման մասին
14.05.2026 | 12:45
5 մլն դրամ՝ հեռուստաաշտարակի էկրանին քաղաքական գովազդ տեղադրելու համար
14.05.2026 | 12:35
ՌԴ-ն Հայաստանը ներառել է իր քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում
14.05.2026 | 12:28
Նաիր Թիկնիզյանը երկրորդ տիտղոսն է նվաճել «Ցրվենա Զվեզդայի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 12:19
ՌԴ-ն ԱԹՍ-ներով ու հրթիռներով հարվածել է Կիևին. կա զոհ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է
14.05.2026 | 12:15
Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի փոխելու մեր քաղաքական օրակարգը․ «Հայաստան» դաշինք
14.05.2026 | 12:10
Խուզարկություններ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում // Սի Ցզինպինի զգուշացումը Թրամփին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Երկու շաբաթ շարունակ կորոնավիրուսով վարակման և բուժում ստացողների թվերի աճ է գրանցվում։ ՔՈՎԻԴ-ի վարակման տեմպը բավական նվազել էր վերջին ամիսներին, բայց այժմ գրեթե ամեն շաբաթ դրական դեպքերի կրկնակի աճ է արձանագրվում՝ նախորդ շաբաթվա համեմատ։ Ինչո՞վ է սա պայմանավորված, և արդյո՞ք կա նոր ալիքի հավանականություն։ Այս ամենի մասին Factor TV-ն զրուցել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանի հետ։

-Տիկի՛ն Աբովյան, համաճարակային ի՞նչ իրավիճակ ունենք այս պահին։ Որոշակի նվազումից հետո ինչո՞ւ են դեպքերը սկսել արագ տարածվել։

-Համաճարակային իրավիճակն այս պահին գնահատվում է լարված։ Վերջին 14 օրվա նոր դեպքերի տվյալները համեմատելով նախորդ 14 օրվա հետ՝ ունենք շուրջ 134 տոկոս նոր դեպքերի աճ։ Ավելացել է նաև դրական թեստերի մասնաբաժինը, վերջին 14 օրվա տվյալներով այն կազմում է 17,5՝ նախկին 14 օրվա 10 տոկոսի համեմատ։ Վարակի վերարտադրողականության ցուցանիշը 1,28 է, ինչը նշանակում է, որ վարակի տեմպերի արագացում ենք նկատում։ Այս ցուցանիշները պայմանավորված են ամառային սեզոնով, մարդկանց տեղաշարժերով։ Քաղաքացիները մեկնում են տարբեր երկրներ, և մարդկային այս տեղաշարժերը բերում են նոր շտամներ։ Անվտանգության կանոնները, շատերս տեսնում ենք, չեն պահպանվում, բոլորը մոռացել են կորոնավիրուսային հիվանդության մասին, ինչի արդյունքում այսօր ունենք այսպիսի իրավիճակ։

-Արդյո՞ք նախարարությունը դիտարկում է կտրուկ աճի հավանականություն։ Ի՞նչ սպասել այդ դեպքում, վերադառնալո՞ւ ենք սահմանափակումներին։

-Այս պահի դրությամբ, մենք օպերատիվ վերլուծություններ ենք իրականացնում ամենօրյա կտրվածքով՝ իրավիճակը գնահատելու համար, որից հետո արդեն համապատասխան առաջարկներով հանդես կգանք։ Չի բացառվում նաև, որ եթե նկատենք նոր դեպքերի կտրուկ աճ, նաև քննարկվեն նոր սահմանափակումներ։ Ամբողջ աշխարհում դիտարկվում է նոր դեպքերի աճ, շատ երկրներ արդեն որոշակի սահմանափակումների են անցել։ Աճը պայմանավորված է նաև «օմիկրոնի» նոր ենթատեսակի շրջանառությամբ` BA4, BA5: Հայաստանում նույնպես շրջանառվում է այս ենթատեսակը, իսկ BA5 ենթատեսակը շատ ավելի վարակիչ է, քան «օմիկրոնի» նախորդ ենթատեսակները, շատ ավելի մարդիկ են վարակվում։ Իրավիճակը կարելի է գնահատել շատ ավելի վատ, քան ունենք վիճակագրությամբ, քանի որ մարդիկ չեն գնում թեստավորման։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: