Բանկերում հերթեր, տնտեսվարողների դժգոհություններ․ անկանխիկ վճարումների հասանելիությունը դեռ ամբողջական չէ՝ չնայած վերջնաժամկետից մեկ ամիս է անցել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
23.11.2024 | 13:49
Նույնիսկ Անգլիայում՝ 38 հազարանոց մարզադաշտում, զգում էինք ահռելի աջակցություն Նոայի երկրպագուներից․ Ավանեսյան
23.11.2024 | 13:33
NYMEX․ Ոսկու գինն աճել է
23.11.2024 | 13:14
Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան
23.11.2024 | 12:56
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Բոլորը

Թեպետ այս տարվա հուլիսի 1-ից Հայաստանի տնտեսվարողների մեծ մասն իրենց հաճախորդներին պետք է տրամադրեր անկանխիկ վճարման հնարավորություն, սակայն մեկ ամիս անց էլ այդ հնարավորությունն ամենուր առկա չէ։

Հայաստանի «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցեղ, ինչպես նաև օդային տրանսպորտով կատարվող ուղևորափոխադրումների տոմսերի վաճառք իրականացնող սուբյեկտները պետք է հաճախորդի ցանկությամբ պարտադիր ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունում՝ թե՛ Երևանում, թե՛ մարզերում։ Այս պահին բացառություն է կիրառվում միայն կրպակների համար։

Factor.am-ն այցելել է տարբեր ծառայություններ մատուցող տնտեսվարողների և արձանագրել, որ բազմաթիվ տնտեսվարողներ օրենքի՝ ուժի մեջ մտնելուց մեկ ամիս անց դեռ չեն ապահովում անկանխիկ վճարման հնարավորություն, ինչը, սակայն, միայն նրանց թերացումը չէ։

Կտորի և անկողնային պարագանների առևտրով զբաղվող խանութի սեփականատերը, որ նախընտրեց չներկայանալ, ասում է, որ իրենք դիմել են բանկ՝ անկանխիկ վճարման հնարավորությունն ակտիվացնելու համար, սակայն հերթերի պատճառով բանկը դեռ իրենց դիմումին չի հասել։

«Հայտը ներկայացրել ենք հունիսի 20-ին։ Ասացին՝ 1.5-2 ամիս կտևի, որովհետև հերթը շատ է»,- նշում է տնտեսվարողը։

Մեր հարցախույզի ընթացքում տնտեսվարողները հիմնականում դժգոհում էին բանկերի հերթերից, անկանխիկ վճարումների գումարից բանկերին վճարելիք տոկոսներից, ինչպես նաև բանկերի առցանց աշխատանքից։

«Այդ 2․5 տոկոսն արդեն պրոբլեմ է, ես ինչո՞ւ փոխանցեմ բանկին, եթե դրանով կարող եմ իմ հարկայինի հարցը լուծել, դա էլ քիչ գումար չէ։ Դա ճիշտ չէ, չգիտեմ, համենայնդեպս, մենք ենք տուժում, բանկերը չեն տուժում»,- հավելում է ներկայանալ հրաժարվող տնտեսվարողը։

Անկանխիկ վճարումների համար տնտեսվարողները, յուրաքանչյուր գործարքի քարտի տեսակից կախված, 1-ից 2․5 տոկոսի չափով միջնորդավճար պիտի փոխանցեն իրենց սպասարկող բանկերին։

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի պաշտոնակատար Ալինա Ավետիսյանը Factor․am-ի հարցմանն ի պատասխան՝ նշում է, որ ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման գործառույթի ակտիվացման գործընթացը հեշտացնելու համար ՊԵԿ-ը սերտ համագործակցում է Հայաստանի Կենտրոնական բանկի, ինչպես նաև «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի հետ։

Ավետիսյանը նշում է, որ տնտեսվարողները կարող են անկանխիկ վճարման հնարավորության համար դիմել նաև առցանց։

«Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում տեղադրված է դիմում, որի ներկայացմամբ ընթացք կտրվի հարկ վճարողի՝ ՀԴՄ-ում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացմանը, և հարկ վճարողին անհրաժեշտ չի լինի այցելել բանկ»,- նշում է նա։

Հատկանշական է, սակայն, որ էլեկտրոնային դիմումի հնարավորությունը համակարգում տեղակայվել է միայն հուլիսի 18-ին՝ անկանխիկի հնարավորություն տրամադրելու վերջնաժամկետից 18 օր անց։

Սննդամթերքի փոքրիկ խանութի սեփականատեր Իրինա Ալավերդյանը Factor.am-ի հետ զրույցում դժգոհում է էլեկտրոնային համակարգով գործընթացի կազմակերպման ընթացքից։

«Երկու բանկ է անում՝ ԱԿԲԱ-ն և ԱՄԵՐԻԱ-ն։ Երեկ եմ գնացել դիմում գրելու համար, իրենք ինձ ասել են՝ օնլայն պետք է անեմ։ Ես չգիտեմ՝ ոնց եմ անելու։ Շատերն են բողոքում, որ օնլայն չեն կարող դիմել։ Ամբողջ Հայաստանով մեկ երկու բանկ է, ո՞վ է նման բան տեսել։ Մարդիկ էլ կան, դիմել են, դեռ չեն արել, հենց մեկ ամիս առաջ են դիմել»,- ասում է Իրինան։

Ըստ Կենտրոնական բանկի (ԿԲ) հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արմինե Յարալովայի՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կիրառումն ապահովելու քննարկումների ժամանակ միայն վերոնշյալ երկու բանկերն են պատրաստակամություն հայտնել Հայաստանի ողջ տարածքում տնտեսվարողներին նման հնարավորություն ընձեռել։ Սա, սակայն, չի արգելում տնտեսվարողներին այլ բանկերի դիմել, որոնք արդեն կարող են նման հնարավորություն տրամադրել՝ ըստ իրենց հայեցողության։

Factor.am-ին ԿԲ-ի փոխանցած տվյալներով՝ հունիսի վերջի դրությամբ ավելի քան 20 հազար տնտեսվարող է ակտիվացրել անկանխիկ վճարումների համակարգը, այսինքն՝ տնտեսվարողների 60 տոկոսը դեռ չի տրամադրում անկանխիկ վճարման հնարավորություն։ Ըստ Կենտրոնական բանկի՝ մոտ 50 հազար տնտեսվարող օրենքի ուժի մեջ մտնելու ժամանակ՝ հուլիսի 1-ին, պետք է POS-տերմինալներով վճարման հնարավորություն տրամադրեր իրենց հաճախորդներին:

Չնայած դրան՝ ԿԲ-ից նշում են, որ տերմինալների ձեռբերման հարցում կա մեծ ակտիվություն, և դա է գոյացող հերթերի պատճառը։

«Այո, բազմաթիվ տնտեսվարողներ ակտիվացնում են անկանխիկ վճարումների համակարգը, դա ամենօրյա շարունակական գործընթաց է»,- փոխանցում են ԿԲ-ից՝ միաժամանակ ընդունելով, որ իրազեկման պակաս նույնպես եղել է։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Վիճակագրության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Արմեն Քթոյանը նկատում է, որ անկանխիկի անցման գործընթացի ոչ սահուն կազմակերպման արդյունքում թիրախավորվում է դրական փոփոխությունը․ «Անկանխիկի անցումն այնպես է կազմակերպված, որ լուրջ խնդիրներ են ի հայտ գալիս, այդ խնդիրները դրական գաղափարը քննադատության թիրախ են դարձնում։ Սա մեր ավանդական իրավիճակն է, երբ  սահմանված է վերջնաժամկետ, և վերջնաժամկետում բոլորը ձգտում են հարցերը լուծել «ախպերականով», ինչն էլ տեխնիկական խնդիրներ է ստեղծում»։

Անկանխիկի անցման մյուս վերջնաժամկետները սահմանում են, որ Երևանում այս տարվա հուլիսի 1-ից, իսկ մարզերում՝ 2023 թվականի հուլիսի 1-ից կրթաթոշակների վճարումները, ներկայացուցչական ծախսերի դիմաց կատարվող վճարումները, գործուղման նպատակով կատարվող վճարումները, պետական գնումների հետ կապված վճարումները պետք է կատարվեն անկանխիկ։

Բժշկական կազմակերպություններում մատուցված բոլոր բժշկական ծառայությունների, ինչպես նաև ուսումնական հաստատություններում (այդ թվում՝ բուհերում) մատուցված բոլոր կրթական ծառայությունների համար անկանխիկ վճարումները պետք է գործեն Երևանում՝ 2022 թվականի հուլիսի 1-ից, մարզերի վարչական կենտրոններում՝ 2023 թվականի հուլիսի 1-ից, այլ բնակավայրերում՝ 2024 թվականի հուլիսի 1-ից։

Ցանկության դեպքում՝ 300 հազար դրամը չգերազանցող գործարքները հնարավոր է անել նաև կանխիկ։

Շողեր Ստեփանյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: