Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը խախտելու մեջ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն, որը մի քանի օր է՝ լռում է, ինչ Ադրբեջանի Զինված ուժերը փորձել են խախտել արցախա-ադրբեջանական շփման գիծը, այսօր հայտարարություն է տարածել Լաչինում ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին և կրկին Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցրել։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի ՊՆ-ն այսօր հայտարարել էր, որ Արցախի ՊԲ-ն, իբր, ինտենսիվ կրակ է բացել Լաչինի շրջանում ադրբեջանական բանակի ստորաբաժանումների ուղղությամբ, որի հետևանքով մահացել է զինծառայող Անար Ռուստամ օղլու Քյազիմովը։

«Օգոստոսի 3-ի արյունալի միջադեպը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարությունը և խաթարում երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։ Դա նաև ցույց է տալիս Հայաստանի անհարգալից վերաբերմունքը միջազգային միջնորդների ջանքերի նկատմամբ։ Միջադեպի ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա, որը մինչ օրս դուրս չի բերում հարևան երկրի տարածքից անօրինական զինված խմբավորումները»,- ասվում է ադրբեջանական ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը պարբերաբար շարունակում է խախտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու հրադադարի ռեժիմը։ Օգոստոսի 1-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախի հյուսիսային ու հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում դիմել էին սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել էին ՊԲ ստորաբաժանումների ուժերով։ Արցախի ՊԲ-ի վերջին հաղորդագրության համաձայն՝ լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել:

«Իրավիճակի լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու ուղղությամբ քայլերը Հանրապետության ղեկավարության, ՊԲ հրամանատարության և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից շարունակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Էմմա Չոբանյան