Էրդողանի վաղեմի աջակից գործարարը, հեռանալով իշխող ուժից, միացել է նեոազգայնական կուսակցությանը

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Թուրքիայի առևտրային և ռազմական մեքենաների խոշորագույն արտադրող BMC-ի սեփականատեր, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենասերտ աջակից Էթհեմ Սանջակը Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունից հեռանալուց հետո միացել է նեոազգայնական «Հայրենիք» կուսակցությանը, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Սանջակի հեռացումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ապրիլի կուսակցության Ստամբուլի մասնաճյուղը նրան ուղարկել էր կարգապահական խորհուրդ՝ ԱՄՆ-ի դերի մասին իր հայտարարությունների համար։

Սանջակը Ստամբուլում տեղակայված Մարմարա համալսարանում կայացած «Թուրքիայի անվտանգությունը և ՆԱՏՕ-ն» թեմայով համաժողովում ասել էր. «Մենք՝ ԱԶԿ-ն, իշխանության եկանք Միացյալ Նահանգների աջակցությամբ»։

Ավելի ուշ նա հերքել էր իր խոսքերը։

Սանջակը մամուլի համար հայտարարություն է արել Ստամբուլի նահանգային շենքում՝ կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի մասնակցությամբ։ Երբ նրան հարցրել են, թե ինչո՞ւ դեռ չի բացահայտել համաժողովում իր ելույթի «իրական» ձայնագրությունը, որը, ինչպես պնդում է, գոյություն ունի, միաժամանակ հերքելով իր հակասական արտահայտությունները, Սանջակը նշել է, որ դա  անելու է, երբ «հարմար պահը լինի»:

«Նրանք ինձ ներկայացնում են որպես ԱԶԿ-ի ժամանակաշրջանի մեծահարուստների մաս։ Ես ուզում եմ նրանց ասել, որ նախքան ԱԶԿ-ին միանալը՝ ես եղել եմ TÜSİAD-ի փոխնախագահ: ԱԶԿ-ին անդամակցելուց հետո ես ավելի աղքատացա»,- ասել է Սանջակը։

Էմմա Չոբանյան