Օլիգարխիան մեր աքիլլեսյան գարշապարներից է․ պետությունը պետք է վերահսկի օլիգարխների շահույթը․ Ատոմ Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կենտրոնական բանկն այսօր որոշում է կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ։ Այն բարձրացվել է 0,25 տոկոսային կետով և կարող է ազդել գնաճի, դրամի փոխարժեքի և այլ ցուցանիշների վրա։ Այս մասին Factor TVզրուցել է տնտեսագիտության թեկնածու, ՀՊՏՀ Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար Ատոմ Մարգարյանի հետ։

Պարո՛ն Մարգարյան, նախ բուն որոշմանն անդրադառնանք։ ԿԲ-ն բարձրացրեց տոկոսադրույքը, բայց նվազագույն քայլով՝ 0,25 տոկոսով։ Ի՞նչ է սա նշանակում։ Եվ, առհասարակ, ինչո՞ւ բարձրացնել, եթե նախորդ անգամ թողել էին նույն մակարդակի վրա։

-Վերջին 1,5 տարվա ընթացքում սա 9-րդ բարձրացումն է։ Այո, նախորդ նիստում թողնվեց 9,25 տոկոս, բայց այս անգամ, ինչպես երևում է, գնաճը խեղդում է։ Շատ բարդ է այլևս զսպել այն զարգացումները, որոնք կապված են շուկայի քաոսային զարգացումների հետ՝ հիմնականում, իհարկե, պայմանավորված արտածին գործոններով։

Բնականաբար, այս գործոններով պայմանավորված՝ գների աճը, կարծես թե, մոտենում է քառատրոփ մակարդակի։ Երբ 10 տոկոսն անցնում է, մենք ասում ենք՝ արդեն լուրջ խնդիր է, «կարմիր գիծ» է։ Հետևաբար, Կենտրոնական բանկն իրեն հասանելի գործիքներով (հիմնականում գործիքը վերաֆինանսավորման տոկոսադրույքն է) 0,25 տոկոս բարձրացրեց այսօր, ինչը հասկանալի է։

Մեզ մոտ այս պահին գնաճը 10,3 տոկոս է, և ԿԲ կանխատեսմամբ տարեվերջին կիջեցնեն, կհասցնեն 8,5 տոկոսի, իսկ նորմալ, ընդունված 4 տոկոս հունի մեջ կգնա մոտ 1 տարի անց։ Չկա՞ն ավելի արագ մեխանիզմներ՝ հաշվի առնելով, որ մեր մոտ գնաճն արդեն շուրջ 2 տարի շատ բարձր տեմպի մեջ է։

-Սատանան ավելի սարսափելի չէ, քան դրա մասին պատկերացումները, ընկալումները։ Գնաճը սարսափելի չէ, եթե աշխատավարձերի ինդեքսավորման զուգահեռ գործիքները կիրառում են ողջամտության սահմաններում։

Օլիգարխիկ կառուցվածքը մեր գլխավոր աքիլլեսյան գարշապարներից մեկն է։ Այսօր, ճիշտ է, դիկտատ չկա, կոշտ ֆիզիկական ճնշումներ չկան շուկայի այլ նորեկների, մասնակիցների նկատմամբ, բայց կա նաև մասշտաբից առավելության էֆեկտը։ Նրանք շուկաներում տեր ու տնօրինություն են անում։

Ի՞նչ պետք է անի Կառավարությունը։ Իհարկե, նա կարող է հարկադրաբար մասնատել այդ բիզնեսները, շահույթները վերցնել վերահսկողության տակ, շահութաբերությունը դիֆերենցել։ Այսինքն, լուծումներից մեկը, թե ինչպես կարող է Կառավարությունը կարգավորել գնաճը, շատ պարզ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան