Շփման գիծը հատելու փորձ․ ի՞նչ խնդիր է լուծում Բաքուն, ո՞ւմ շահն են սպասարկում ՌԴ խաղաղապահները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
Բոլորը

Ադրբեջանական սադրանքի հետևանքով օգոստոսի 1-ին վիրավորում ստացած զինծառայող Ալբերտ Բախշիյանի վիճակը բավարար է, կյանքին վտագ չի սպառնում․ այսօր առավոտյան հաղորդեց Արցախի ՊԲ-ն։ Ըստ հաղորդագրության՝ շփման գծում իրավիճակը, երեկվա համեմատ, էական փոփոխության չի ենթարկվել։ Կայուն լարվածությունը պահպանվում է:

Լարվածությունն աճել էր երեկ առավոտյան ժամը 09։00-ից։ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել էին սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր։ Ըստ Պաշտպանության բանակի՝ հայկական ստորաբաժանումների կողմից այդ փորձերը կասեցվել են, ադրբեջանական կողմը հաջողության չի հասել։

Ըստ Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի՝ թեպետ այս պահին ռազմական գործողություններ չկան, բայց լարվածությունը պահպանվում է, ինչը նշանակում է՝ ամեն պահի կա կրկնվելու վտանգ։ Ըստ պատգամավորի՝ թեպետ խաղաղ բնակչության շրջանում լարվածություն կա, բայց խուճապային տրամադրություններ չկան։

Գանձասարի ուղղությամբ ընթացող թեժ մարտերի մասին տարածվող տեղեկությունները հերքեց նաև Արցախի հանրային հեռուստաընկերությունը՝ նկարահանում իրականացնելով տարածքում։

Առավոտյան 9-ին ադրբեջանական ուժերը Գանձասարից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող Վանք համայնքի Նարեշտար գյուղի ուղղությամբ են փորձել առաջ գալ։ Թեժ մարտերի մասին լուրերը հերքում են նաև Վանք համայնքի բնակիչն ու Գանձասարի հոգևոր հովիվ Սահակ Վարդապետ Շաքարյանը։

Ադրբեջանական կողմն առաջխաղացումը փորձում է հիմնավորել խորհրդային քարտեզներով, ասում են տեղացիները։

Ռազմական փորձագետ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը վերջին շրջանում Ադրբեջանի կողմից դրսևորվող ագրեսիվ վարքագիծը պայմանավորում է երկու այլ հանգամանքով՝ Արցախի տարածքից հայկական ուժերի հնարավորինս արագ դուրսբերում և, ըստ Աբրահամյանի, 2-րդ նպատակն է՝ Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան միջանցք ստանալը, որին հասնելու համար Բաքուն գնում է ուժի ցուցադրման ճանապարհով։

Անվտանգային հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը կարծում է, որ շփման գծում լարվածության առիթը նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի տարբեր մեկնաբանություններն են Երևանում և Բաքվում։

Արցախում լուրջ անվտանգային երաշխիքներ ապահովելու համար Արեգ Քոչինյանը կարևորում է նաև պաշտպանելու պատասխանատվություն ու մանդատ ունեցող միջազգային խաղաղարար զորակազմի ներգրավումը։ Փորձագետը կարծում է, որ նման իրավիճակը ոչ միայն սպասելի էր, այլև պարբերաբար կրկնվելու է, քանի դեռ Արցախի խաղաղությունն ապահովողը ռուսական կողմն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան