Չավուշօղլուն Ուզբեկստանում խոսել է հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացներից

Լուրեր

03.03.2026 | 16:48
Իսրայելում թուրք լրագրողներ են ձերբակալվել հրթիռային հարվածները լուսաբանելիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 16:36
Զելենսկին օգնություն է առաջարկել իրանական ԱԹՍ-ների դեմ պայքարում՝ ՌԴ-ի հետ մեկամսյա հրադադարի դիմաց. Bloomberg
03.03.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
03.03.2026 | 16:22
Ռոնալդուն պատերազմի ֆոնին հեռացել է Սաուդյան Արաբիայից
03.03.2026 | 16:14
Լավրովը չի բացառում, որ Իրանի դեմ պատերազմը կհանգեցնի Մերձավոր Արևելքում միջուկային զենքի տարածման
03.03.2026 | 16:03
Իսրայելը կոտրել է Իրանի ճանապարհային տեսախցիկների համակարգը՝ Խամենեիին լրտեսելու համար․ The Telegraph
03.03.2026 | 16:00
Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի լավագույն մարմնամարզիկ
03.03.2026 | 15:55
«Էկոպարեկները 18,3 կգ մարիխուանա են իրացրել․ անլուրջ է նրանց գործառույթների ընդլայնման քննարկումը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 15:43
Եվրոպայի խորհրդի հարթակի զեկույցի համաձայն՝ Հայաստանում 2 լրագրող է ձերբակալվել
03.03.2026 | 15:35
Իրանում հուղարկավորել են Մինաբի դպրոցին հասված հարվածի հետևանքով զոհերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 15:28
Շուրջ 3.1 կգ քաշով թաքցված ոսկու ներմուծման դեպք է բացահայտվել․ ՊԵԿ
03.03.2026 | 15:19
Իրանական ԱԹՍ-ի բեկորները հրդեհ են առաջացրել ԱՄԷ-ի նավթարդյունաբերական գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 15:12
ՀՖՖ-ն նշանակել է Սուպերգավաթի հանդիպման օրը
03.03.2026 | 15:10
Փաշինյանը Վրաստան է մեկնում // Իրանում զոհերի թիվը 787-ի է հասել․ ԼՈՒՐԵՐ
03.03.2026 | 15:05
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածել է Իրանի նախագահի նստավայրին և Անվտանգության խորհրդի շենքին
Բոլորը

Օգոստոսի 2-ին Տաշքենդում տեղի է ունեցել Թուրքիա-Ուզբեկստան-Ադրբեջան արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների հանդիպում, որի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Միջին միջանցքի, հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական բանակցությունների թեմաներին. գրում է ermenihaber-ը։

Միջին միջանցքի մասին խոսելիս՝ Չավուշօղլուն հետևյալ շեշտադրումներն է արել. «Այս ճգնաժամային միջավայրն իր բերած ռիսկերով հանդերձ տալիս է նոր հնարավորություններ: Խորացող ուժային մրցակցությանը հակառակ՝ Եվրասիան և պատմական Մետաքսի ճանապարհը կրկին առևտրային կենտրոնական երթուղու են վերածվում»:

Նշելով, որ աշխարհի ամենամեծ առևտրի ծավալը Ասիայի ու Եվրոպայի միջև է՝ Չավուշօղլուն կարևորել է առևտրային հոսքերի կառավարումը, մանավանդ որ աշխարհաքաղաքական խնդիրները, Չինաստանը Եվրոպային միացնող ու Հյուսիսային միջանցքին այլընտրանք հանդիսացող Միջին միջանցքի համար, նոր հնարավորություններ են ստեղծել։

Հին աշխարհի ամենակարևոր ուղու՝ Մետաքսի ճանապարհի վերաակտիվացումը, թուրք նախարարի կարծիքով, ավելի կմիավորի թյուրքական աշխարհը:

Իսկ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացների մասին Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «Պատմական Շուշիի հռչակագրով Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները բարձրացրինք դաշնակցային մակարդակի: Ադրբեջանի հաղթանակով Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական հավասարակշռություն է ձևավորվել, որից շահելու են կայունության և համագործակցության կողմնակից երկրները: Մենք կոչ ենք անում, որ բոլորն այս հնարավորությունը գնահատեն: Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կոմունիկացիաների, սահմանազատման և խաղաղության պայմանագրին ուղղված բանակցություններին: Մենք էլ հարաբերությունների կարգավորման համար ենք քայլեր ձեռնարկում, հատուկ ներկայացուցիչների հանդիպումների միջոցով և Ադրբեջանի հետ խորհրդակցելով առաջ ենք շարժվում»:

Շեշտել է, որ Թուրքիան կապահովի անհրաժեշտ աջակցություն «Արևելյան Զանգեզուրի» և Ղարաբաղի տնտեսական գոտու վերակազմավորման և զարգացման համար։ Ըստ նրա՝ նոր կապուղիները, որոնց գործարկումը օրակարգում է, Միջին Ասիան, Հարավային Կովկասը, Անատոլիան և Եվրոպական տարածաշրջանը կապելու են միմյանց և նպաստելու են ամբողջ տարածաշրջանի բարեկեցությանը:

«Այս ծրագրերի իրականացումը տրանսպորտի, առևտրի և էներգետիկայի պես բազմաթիվ բնագավառներում շռնդալից ազդեցություն է ունենալու»: