Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ զրույցում դժգոհել է Արցախի ՊԲ-ի առկայությունից

Լուրեր

22.04.2026 | 14:37
«Ինտերի» ու «Միլանի» ֆուտբոլիստներն անցնում են մարմնավաճառության հետ կապված աղմկահարույց գործով
22.04.2026 | 14:29
Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք․ խուզարկությամբ հայտնաբերվել է նաև զենք-զինամթերք
22.04.2026 | 14:20
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ խաղաղություն է հաստատվել
22.04.2026 | 14:13
Ստեփանակերտի Մայր տաճարի թիրախավորումը և հիմնահատակ քանդումը միջազգային իրավունքի և դատական ակտերի բացահայտ խախտում է․ Արցախի Միություն
22.04.2026 | 14:08
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկվել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի օրակարգը
22.04.2026 | 14:05
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը հաղթեց ու կգոտեմարտի բրոնզե մեդալի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 13:58
Ստամբուլում այս տարի ևս արգելվել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
22.04.2026 | 13:50
Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահն այժմ լավ ընկերներ են. Ուիթկոֆ
22.04.2026 | 13:42
Ուկրաինան դիմել է Թուրքիային՝ Զելենսկիի և Պուտինի հանդիպումը հյուրընկալելու խնդրանքով
22.04.2026 | 13:34
Քննարկվել են Կոտայքի մի շարք հուշարձանների ամրակայման, վերականգնման և պահպանության հարցեր
22.04.2026 | 13:27
Սամվել Կարապետյանի ուժը ԿԸՀ-ում գրանցվել է «Ուժեղ Հայաստան» անվամբ
22.04.2026 | 13:16
Իրանն Իսրայելին մեղադրել է Թեհրանի և Բաքվի միջև թշնամանք հրահրելու փորձի մեջ
22.04.2026 | 13:08
UFC-ն հաստատել է Էդմեն Շահբազյանի ու Բրենդան Ալենի մենամարտը
22.04.2026 | 13:00
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ԵՄ-ին անդամակցելով՝ «Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի 23 տոկոսը»
22.04.2026 | 12:59
Վրաստանի ՊՆ-ում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը
Բոլորը

ԱՄՆ պետաքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը նախօրեին  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո զրուցել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Ադրբեջանի ԱԳՆ փոխանցմամբ՝  կողմերը կարծիքներ են փոխանակել  Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների, եռակողմ հայտարարությունների կատարման, ինչպես նաև ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ երկու երկրների ղեկավարների հանդիպումներից հետո հայտարարությունների վերաբերյալ։

«Նախարար Ջեյհուն Բայրամովը հակառակ կողմի ուշադրությանն է ներկայացրել Ադրբեջանի հայտնի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության և առաջընթացի ապահովման անհրաժեշտության վերաբերյալ, ներառյալ տրանսպորտի և հաղորդակցությունների բացումը, երկու պետությունների միջև սահմանների դելիմիտացիան և անհրաժեշտությունը սկսելու աշխատանքը ապագա խաղաղության պայմանագրի վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ նա կարևորել է «կողմերի պարտավորությունների լիարժեք կատարումը»։

«Այս կապակցությամբ ընդգծվել է, որ հակառակ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից բխող պարտավորություններին, հայկական զինված կազմավորումներն ամբողջությամբ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից, և նշվել է դրա անթույլատրելիությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ամերիկյան կողմը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Քերըն Դոնֆրիդի զրույցների վերաբերյալ հետևյալն է հայտնում։

«Նրանք քննարկել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում Հայաստանին և Ադրբեջանին ընձեռված պատմական հնարավորությունը։ Փոխպետքարտուղարը վերահաստատել է տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցության ուղիների բացմանն աջակցելու Միացյալ Նահանգների առաջարկը: Նա կողմերին կոչ է արել թուլացնել սահմանների լարվածությունն ու խրախուսել երկխոսության շարունակումը»,- ասված է հաղորդագրությունում։

Էմմա Չոբանյան