Ինչ իրավիճակ է գազալցակայաններում. չվկայագրված կամ չհերթագրված բալոններն օգոստոսի 1-ից չպիտի լիցքավորվեին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.02.2026 | 16:21
Իսրայելի հարվածից Իրանում 42 աշակերտ է զոհվել. SNN
28.02.2026 | 15:51
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նստավայրի փլուզման կադրերը․The New York Times-ը արբանյակային լուսանկար է հրապարակել
28.02.2026 | 15:25
Ինձ տոմս տվեք, ես գնամ, իրանք կորոշեն` ով վճարի. Փաշինյանն Էջմիածնում թանգարան այցելեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.02.2026 | 15:11
Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին․ ՀՀ ԱԳՆ
28.02.2026 | 15:00
Պարոն Փաշինյան, 8 տարի է՝ նամակներիս չեք պատասխանում. վարչապետը՝ նախարարների հետ քաղաքացու բնակարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.02.2026 | 14:53
Աբու Դաբիում առնվազն մեկ մարդ է զոհվել իրանական հրթիռային հարվածի հետևանքով․ Al Jazeera
28.02.2026 | 14:30
Իրանը հարվածներ է հասցրել Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Բահրեյնում ԱՄՆ ռազմական բազաներին․ IRNA
28.02.2026 | 14:18
Արթիկում ամփոփվել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մրցաշարի համայնքային փուլը
28.02.2026 | 13:59
Միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում հօգուտ պետության բռնագանձվել է 5 միլիարդ 454 միլիոն դրամի գույք և դրամական միջոց
28.02.2026 | 13:33
 NYMEX․ Ոսկու գինն աճել է 2.00%-ով և կազմել 5280.00 դոլար
28.02.2026 | 13:15
Նեթանյահուն Իրանի դեմ հարվածն անվանել է «առյուծի մռնչյուն»
28.02.2026 | 12:59
Իրանի հոգևոր առաջնորդն անվտանգ վայր է տեղափոխվել Թեհրանին ուղղված հարվածներից հետո. իրանցի պաշտոնյա
28.02.2026 | 12:34
«Վայր դրեք զենքերը, այլապես կկանգնեք անխուսափելի մահվան առաջ»․ Թրամփը՝ Իրանի անվտանգության ուժերին․ Իրանը հուժկու պատասխան է խոստացել
28.02.2026 | 12:19
ՔՊ-ականներն ավտոբուսով մեկնում են մարզեր. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
28.02.2026 | 12:02
ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը հանդիպել է Ադրին Նազարյանի հետ՝ քննարկելով Հայաստան–Կալիֆորնիա համագործակցությունը
Բոլորը

Այսօրվանից գազալցակայաններում պետք է լիցքավորվեն միայն վկայագրված կամ վկայագրման համար լիցենզավորված ընկերություններում արդեն հերթագրված տրանսպորտային միջոցները։ Չնայած դրան՝ Factor TV-ի տեսախցիկն այսօր այլ պատկեր արձանագրեց․ գազալցակայաններից մեկում իմանալով, որ գազաբալոնը ո՛չ վկայագրված է, ո՛չ էլ հերթագրված, միևնույն է, լիցքավորեցին այն։

Մենք շրջեցինք նաև այլ լցակայաններում՝ հասկանալու՝ ի՞նչ պատկեր է օրենքի ուժի մեջ մտնելու հենց առաջին օրը, և արդյո՞ք պատասխանատուները հետևում են օրենքի պահանջին։ Լցակայանների աշխատակիցները հիմնականում խուսափում էին տեսախցիկի առաջ խոսել, բայց պնդում էին, որ միայն վկայագրումը կամ հերթագրումը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում են լիցքավորում։ Չնայած դրան՝ մենք արձանագրեցինք նաև դեպքեր, երբ լիցքավորելուց հետո էին միայն ստուգում փաստաթղթի առկայությունը։

«Որը գրանցված է, լիցքավորում ենք, որը թուղթ չունի՝ չենք լիցքավորում»,- ասաց լցակայաններից մեկի պատասխանատուն։

Ուշագրավ է, որ մեր տեսախցիկը նաև նման դեպք արձանագրեց․ վարորդներից մեկը գազալցակայան էր եկել վկայագրման հերթագրման մասին թղթով, որը, սակայն, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, դժվար է փաստաթուղթ անվանել։

Աշխատակիցն ասաց՝ բոլոր հերթագրվողների մոտ էլ նույն թուղթն է՝ առանց կնիքի և լիցենզավորված կազմակերպության անվան, բայց լիցքավորում են՝ վստահելով, որ հերթագրված է, կամ էլ պարզապես նրա համար, որ իրենց մշտական հաճախորդն է։

Գազալցակայաններից մեկում էլ չգիտեին՝ ինչպե՞ս պիտի ստուգեն, ի՞նչ պետք է անեն, միայն գիտեին, որ օրենքն այսօրվանից է գործելու․ կայանի պատասխանատուն տեսանկարահանվել չցանկացավ, բայց կադրից դուրս ասաց, որ անգամ էլեկտրոնային շտեմարանների մասին չեն լսել։

Թեև ՏԿԵ նախարարությունից վստահեցնում էին, որ էլեկտրոնային շտեմարաններն ամբողջությամբ պատրաստ են, բայց լցակայաններից մեկում ասացին, որ այն դեռ պատրաստ չէ, համենայն դեպս, իրենք շտեմարանի միջոցով չեն ստուգում՝ վկայագրվա՞ծ է գազաբալոնը, թե՞ ոչ։

Վարորդների շրջանում անցկացրած մեր հարցումը ցույց տվեց, որ նրանցից շատերը ևս լիարժեք պատրաստ չեն արդեն ուժի մեջ մտած կարգավորումներին, ոմանք էլ հրաժարվեցին փաստաթուղթը ցույց տալ։

Նոր կարգավորումն այսօր լարվածության պատճառ էր դարձել Լոռու մարզում։ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհը բեռնատարներով փակած գյուղացիները դժգոհ էին, որ գազալցակայաններում հրաժարվել են լիցքավորել իրենց բեռնատարները, և ցորենը դաշտում է մնացել։  Ճանապարհը բացվել է միայն այն բանից հետո, երբ արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանն անցել է այդ ճանապարհով, զանգահարել ՏԿԵ նախարարին, հանձնարարել՝ ժամկետանց գազաբալոնները ստուգում անցկացնել, եթե դրանք ենթակա են շահագործման, ապա վկայագիր տալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան