«ՈւԱԶ»-ի վարորդին հետապնդել և բռնել են թմրանյութ պահելու կասկածանքով

Լուրեր

09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
Բոլորը

Ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Արզնի գյուղի և Աբովյան քաղաքի 28 ու 33 տարեկան երկու բնակիչ թմրամիջոց են պահում և իրացնում։ Հուլիսի 25-ին քրեական հետախույզները կանգնեցրին աբովյանցու «ՈՒԱԶ»-ը, մոտեցան ու պարզաբանեցին, որ ձերբակալվում են թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

«Պահանջեցին իջնել ավտոմեքենայից: Եվ հենց այստեղ սկսվեց անկանխատեսելին: Վարորդը, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, մեքենան վարեց հետընթաց, հարվածեց հետևում կանգնած «Ֆորդին», ապա դուրս գալով մայթ և իրական վտանգ ստեղծելով քաղաքացիների համար՝ դիմեց փախուստի։

Եվ ինչ դետեկտիվ` առանց հետապնդման: Ավտոմեքենան շուտով հայտնաբերվեց Նոր գյուղի 4-րդ փողոցում, բայց մեջը մարդ չկար: Ոստիկանները նկատեցին, որ վարորդը և ուղևորը ոտքով փախչում են դաշտերի միջով։ Նրանց հետևից վազելիս իրավապահները մի քանի անգամ էլ պահանջեցին կանգնել, բայց՝ ապարդյուն: Ի վերջո, օպերլիազորներից մեկը ատրճանակից նախազգուշական կրակոց արձակեց օդ, և միայն դրանից հետո Արզնի գյուղի բնակիչ, 28-ամյա տղամարդը կանգնեց: Ժամը 11.30-ն էր, երբ նա ձերբակալվեց, իսկ աբովյանցի վարորդը շարունակեց փախուստը։ Բայց այլևս ռիսկի դիմելու խնդիր չկար. հետապնդումը դադարեցվեց, իսկ Արզնիի բնակիչը տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժին։
Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց թղթե փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածով։

Ձեռնարկված հետագա միջոցառումների արդյունքում աբովյանցին ևս հայտնաբերվեց Աբովյան-Արամուս ճանապարհին, ձերբակալվեց ու տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժին։

«ՈՒԱԶ-ը» տեղափոխել է պահպանվող հատուկ տարածք։

Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասված է հղորդագրությունում։