Քննարկվել են Նուռնուս գյուղի 13-րդ դարի եկեղեցու ամրակայման, նորոգման հարցեր

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցելել են Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի 13-րդ դարի եկեղեցի․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«ՀՀ ԿԳՄՍ նախարարության ՊՄՀՊ վարչության աշխատակիցները, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը, բարերար «ՎԱՐԴՊԵՏ» հայ մշակութային ժառանգության պահպանություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը և վերականգնող ճարտարապետ Արտակ Ղուլյանն այցելել են Նուռնուսի 13-րդ դարի եկեղեցի, տեղում ծանոթացել 2022 թ․ ամռանն իրականացված հնագիտական ուսումնասիրությունների արդյունքներին, հուշարձանի վթարային վիճակին՝ քննարկելով հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման հետագա ընթացքն ու համագործակցության շրջանակները։

Վերջերս բարերար կազմակերպությունը ցանկություն էր հայտնել իր միջոցներով իրականացնել պեղումներ, որից հետո նաև սահմանված կարգով իրականացնել հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներ։

Բարերարը տեղում ներկայացրել է իրականացրած աշխատանքների արդյունքները, քննարկվել են պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում ԿԳՄՍ նախարարության և բարերարի միջև հուշագրի կնքման կետերը։ Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել բարերարին անվճար հիմունքներով արխիվային նյութեր տրամադրել, որից հետո վերականգնող ճարտարապետը կմշակի հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը՝ դրանք ներկայացնելով լիազոր մարմնի համաձայնեցմանը։ Նախատեսվում է այս աշխատանքների արդյունքում կնքել նաև համագործակցության հուշագիր՝ Նուռնուս վանական համալիրի ամրակայման, նորոգման և վերականգնման նպատակով։

Հիշեցնենք, որ Նուռնուս գյուղի 13-րդ դարի եկեղեցին գտնվում է Հրազդանի ձորում, հանրապետական նշանակության հուշարձան է, և ունի մի շարք ենթահուշարձաններ՝ ձիթհան, օժանդակ կառույցներ, մատուռ, խաչքարեր և այլն»,- ասված է հաղորդագրությունում։