Ուկրաինայի Դոնեցկի մարզից համընդհանուր տարհանում են պատրաստվում իրականացնել էներգամատակարարման բացակայության պատճառով

Լուրեր

09.10.2026 | 16:03
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
Բոլորը

Ուկրաինայի Դոնեցկի մարզի չօկուպացված շրջաններից բնակչության պարտադիր տարհանում է պատրաստվում   ջեռուցման սեզոնի սկսվելուց առաջ: Unian.net-ի փոխանցմամբ՝ այս մասին համաուկրաինական հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարել է բռնազավթված տարածքների վերաինտեգրման հարցերով փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։

Նա նշել է, որ երեկ՝ հուլիսի 29-ին,  նախարարների կաբինետը ստեղծել է Դոնեցկի մարզի բնակիչների տարհանման շտաբ: Դոնեցկի մարզում բացարձակապես բացակայում է գազամատակարարումը․ չնայած բոլոր գազատարները վերանորոգել են, սակայն ռուսական զինուժը, ըստ փոխվարչապետի, ոչնչացնում է այն ամենը, ինչը կարող էր ձմռանը տաքացնել մարդկանց։

Նրա խոսքով՝ Դոնեցկի մարզից ստիպված կլինեն տարհանել առնվազն 200-220 հազար բնակիչների, որոնցից 52 հազարը երեխաներ են:

Վերեշչուկը նաև նշել է, որ Դոնեցկի մարզի բնակիչները հնարավորություն կունենան գրավոր հրաժարվել տարհանումից:

Տարհանում կարող է իրականացվել նաև Զապորոժիեի մարզից, որի 65%-ը զրկված է գազից։