Այդ գործակալների ցուցակները պիտի հրապարակվեն․ մարդիկ փողոցներում ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կոչեր են անում․ Նինա Կարապետյանց․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 10:52
Ռոդրի. ««Բարսելոնայում» խաղալը երազանքն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 10:44
Էրդողանը Դոնալդ Թրամփի հետ ԱՄՆ-Իրան հակամարտությունն է քննարկել
18.08.2026 | 10:35
Սևանա լճի մակարդակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 սմ-ով բարձր է
18.08.2026 | 10:30
Հայաստանի Պրեմիեր լիգա. 3-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
18.08.2026 | 10:23
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 18-ի դրությամբ
18.08.2026 | 10:13
Անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժածներ կան
18.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
18.08.2026 | 09:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
Բոլորը

Factor TV-ին իրավապաշտպան Նինա Կարապետյանցի տված հարցազրույցը պետություններին օտարերկրյա գործակալների հասցրած վնասների մասին է։ Դիտարկել ենք նախ՝ Ուկրաինայի օրինակը, ապա՝ Հայաստանի։ Համաձայն Reuters միջազգային գործակալության հետաքննության՝ պատերազմից շատ առաջ Ռուսաստանը գաղտնի գործակալների ցանց է ստեղծել Ուկրաինայում։ Պլանավորվել էր գործակալների օգնությամբ այնպես անել, որ պատերազմի առաջին օրերին Զելենսկին ստիպված լիներ փախչել։ Մի օրինակ է բերվում, թե ինչպես փետրվարի 24-ին ռուսական զորքերը հեշտությամբ գրավեցին Չեռնոբիլի ատոմակայանը, քանի որ Ուկրաինայի ազգային գվարդիայի 169 զինվոր, առանց կռվի, վայր է դրել զենքը։ Սա կապվում է ռուսական գործակալների ներդրման փաստի հետ։

Կարապետյանցի պնդմամբ՝ ուկրաինական պատերազմում գործակալների վնասարար գործունեությունը չափազանց կարևոր դաս է Հայաստանի համար։ Իրավապաշտպանը պահանջ է ներկայացնում իշխանություններին՝ լյուստրացիա իրականացնել ՀՀ անվտանգային, ուժային մարմիններում՝ դրանք զտելով օտարերկրյա գործակալներից։ Նինա Կարապետյանցը գործակալների շարքին է դասում նաև մի շարք քաղաքական գործիչների, որոնցից մեկն, օրինակ՝ նախընտրելի է համարում ՌԴ-ի հետ Միութենական պետությանը ՀՀ-ի անդամակցությունը, մեկ այլ գործիչ հրապարակային խոստովանում է, որ ինքը կադրային «չեկիստ» է։ Ըստ Կարապետյանցի՝ պետք է գործակալների ցուցակները հրապարակվեն և այդ գործիչներին թույլ չտրվի զբաղեցնել պետական պաշտոններ։ Իրավապաշտպանը դրական միտումներ է նկատում հանրության շրջանում Հայաստանի սուվերենության և ժողովրդավարական զարգացման օրակարգի պաշտպանության առումով։ Ըստ նրա՝ հատկապես երիտասարդությունը հակված է այդ արժեքների պաշտպանությանը։ Հարցազրույցում նա կոնկրետ քայլեր է առաջարկում՝ Հայաստանի ժողովրդավարացումն ու ինքնիշխանությունն անշրջելի դարձնելու համար՝ մերժելով վերադարձը ավտորիտար անցյալին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան