Մենք որևէ ձևով չենք կարողանում ներկայացնել մեր կերպարվեստն արտասահմանում․ ապաքաղաքական զրույց Արամ Իսաբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Factot TV-ի A-Politic հաղորդաշարի հյուրն է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը: Նրա կարծիքով՝ ինչպես նախորդ տասնամյակներում, այնպես էլ՝ հիմա, կան մարդիկ, որոնք հետաքրքրվում են դասական արվեստով և կան այնպիսիք, որոնք դրա նկատմամբ անտարբեր են:

Գեղանկարիչը մասամբ համաձայն է, որ պատկերասրահների մոտ հերթեր չեն առաջանում այն պատճառով, որ Երևանը համաշխարհային մշակութային կենտրոն չէ: Բայց դա ամենևին չի նշանակում, որ Հայաստանում ապրող արվեստագետները որևէ բանով զիջում են միջազգային ճանաչում ունեցող «աստղերին»:

Մանկավարժական գործունեությունը և գեղարվեստի ակադեմիայի ռեկտորի աշխատանքը թեև շատ ժամանակ են խլում, բայց, մյուս կողմից օգնում են՝ երիտասարդության հետ շփումը ոգեւորիչ է:

Հաղորդման հյուրն անդրադարձել է նաև հայտնի գեղանկարիչների զավակ լինելու հանգամանքին: Ըստ Իսաբեկյանի՝ իր ստեղծագործական աշխատանքում ինքը երբեք չի փորձել նմանվել ծնողներին, միշտ ունեցել է իր սեփական ոճը, որը բազմիցս փոխվել է երկարատեւ ստեղծագործական ուղու ընթացքում:

Արամ Իսաբեկյանի կարծիքով՝ այժմ Հայաստանում աշխատում են մոտ քսան գեղանկարիչներ, որոնք, եթե լինեին, ասենք, ֆրանսիացի, կունենային համաշխարհային համբավ, սակայն մեր պետությունը ջանքեր չի գործադրում Հայաստանի արվեստը աշխարհում հայտնի դարձնելու ուղղությամբ, ինչպես որ դա անում են, մասնավորապես, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Չինաստանը: Պետության աջակցությունը այդ երկրներում արտահայտվում է նախևառաջ արվեստը հովանավորող գործարարներին արտոնություններ տալու մեջ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: