Գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության հիմնահարցերը՝ հանդիպման օրակարգում

Լուրեր

09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը հանդիպել է մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պատասխանատուների հետ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են արտադպրոցական ոլորտի՝ գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության հիմնահարցերը:

Օրակարգում ընդգրկված էին ՀՀ-ում գործող երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների միասնական զարգացման ծրագրի, «ՀՀ երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2022-2023 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների, ազգային, փողային և լարային նվագարանների գծով ուսուցում» ծրագրի 2023 թ. կատարողական ցուցանիշների և 2022 թ. 1-ին կիսամյակում մարզերում գործող երաժշտական և արվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցեր:

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների ոլորտային պատասխանատուները հնչեցրել են հավաքագրված այն խնդիրները, որոնք ներկայացվել են մարզերում գործող երաժշտական, արվեստի դպրոցներից և մշակութային ժամանցի կենտրոններից՝ առաջարկելով խնդիրների հնարավոր լուծումներ:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծել փորձագիտական աշխատանքային խումբ արտադպրոցական ոլորտի՝ գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության հիմնահարցերին նվիրված խնդիրների լուծման նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։