Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Պլասիդո Դոմինգոյի մասնակցությամբ համերգը՝ նվիրված տենոր Յոզեֆ Կալեյայի ստեղծագործական գործունեության 25-ամյակին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 26-ին օպերային արվեստի լեգենդ Պլասիդո Դոմինգոն մասնակցել է մալթացի մեծահամբավ տենոր Յոզեֆ Կալեյայի համերգային գործունեության 25-ամյակին նվիրված երեկոյին։ Արտիստները ելույթ են ունեցել Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Համերգը կայացել է Մալթայում՝ Fort Manoel ամրոցում․ տեղեկացնում են Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից։

«Կալեյան նկատում է, որ Դոմինգոյի հետ միասին երգել են արտասահմանում, սակայն նրա հետ հայրենի Մալթայում ելույթ ունենալն իր համար երազանք էր։ Եվ ահա հոբելյանական այս միջոցառմանն այդ երազանքն իրականություն է դարձել։

Տեղեկացնենք, որ աշխարհում մեծ ճանաչում վայելող մալթացի տենոր Յոզեֆ Կալեյային ունկնդրելու հնարավորություն կունենան նաև հայ երաժշտասերները։ Հոկտեմբերի 5-ին տենորը ելույթ կունենա Երևանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

Հատկանշական է, որ 2021 թվականի հունիսին Դուբայի օպերային թատրոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես գալիս Կալեյան, ի թիվս հայտնի արիաների և նախերգանքների, նվագախմբի և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի առաջարկով համերգային ծրագրում ընդգրկել էր նաև Ալեքսանդր Սպենդիարյանի «Այ, վարդ» ռոմանսը»,- ասված է հաղորդագրությունում։