ԱՄՆ-ը պատրաստ է վտանգի տակ դնել հանրային դիվանագիտությունը՝ Գրայներին և Ուելանին ռուսական բանտերից ազատելու համար․ VOA

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չորեքշաբթի օրը պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պետդեպարտամենտի ճեպազրույցների սենյակում էր հայտարարելու Ռուսաստանում կալանավորված երկու ամերիկացիների հետ կապված աղմկահարույց գործի վերաբերյալ նոր առաջարկի մասին․ գրում է VOA-ն։

«Առաջիկա օրերին ակնկալում եմ, որ կխոսեմ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ։ Ես նախատեսում եմ բարձրացնել մի խնդիր, որը մեզ համար առաջնահերթություն է՝ ամերիկացիներ Փոլ Ուելանի և Բրիթնի Գրայների ազատ արձակումը: Նրանք կալանավորվել են անօրինական կերպով և պետք է վերադառնան տուն: Մենք շաբաթներ առաջ նրանց ազատման վերաբերյալ էական առաջարկ ենք արել»,- ասել է Բլինքենը:

Բրիթնի Գրայները չորեքշաբթի օրը ներկայացել է Մոսկվայի դատարան: Բասկետբոլի օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիրը և կանանց «NBA»-ի չեմպիոնը կալանավորվել էր փետրվար ամսին։ Նրան մեղադրանք է առաջադրվել թմրանյութերի մաքսանենգության վերաբերյալ՝ կանեփի յուղ պարունակող պարկուճներ պահելու համար։ Գրիները մեղավոր է ճանաչվել, և նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում ռուսական բանտում:

Նրա փաստաբաններն ասել են, որ Գրայները մտադիր չէր կանեփի յուղ բերել Ռուսաստան, և չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին ճանապարհորդելու հետ կապված, նա գնացել էր Ռուսաստան իր ռուս թիմակիցների կողքին լինելու համար: Նա կալանավորվել է Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց մի քանի օր առաջ:

Ավտոպահեստամասերի ընկերության անվտանգության աշխատակից Փոլ Ուելանը Մոսկվայում ձերբակալվել է 2018 թվականի դեկտեմբեր ամսին։ 2020 թվականին նա դատապարտվել է 16 տարվա ազատազրկման լրտեսության կանխավարկածով, ինչը նա կտրականապես հերքում է։ «Ես անմեղ եմ բոլոր մեղադրանքներից…»,- ասել է Փոլ Ուելանը:

Սպիտակ տունը հաստատել է Գրայներին և Ուիլանին ազատ արձակելու հետ կապված Մոսկվային ներկայացված առաջարկը, սակայն մանրամասներ չի հաղորդել։ «Նախագահը և նրա թիմը պատրաստ են արտակարգ քայլեր ձեռնարկել մեր ժողովրդին տուն բերելու համար ճիշտ այնպես, ինչպես մենք արեցինք Թրևոր Ռեյդի դեպքում», – ասել է Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին:

CNN-ը և այլ լրատվական գործակալություններ հայտնում են, որ ԱՄՆ-ն առաջարկել է Գրայներին և Ուելանին փոխանակել զենքի մաքսանենգության հոդվածով դատապարտված ռուսաստանցի Վիկտոր Բուտի հետ:

Այս բնույթի բարձր մակարդակի փոխանակումը ռիսկային է, բայց Բայդենի վարչակազմը զգալի ճնշման տակ է հայտնվել Գրայներին և Ուելանին տուն վերադարձնելու համար, ասել է Գերմանական Մարշալի հիմնադրամի Ժողովրդավարության նախաձեռնությունների ավագ գիտաշխատող է և տնօրեն Ջոնաթան Կացը «Ամերիկայի Ձայն»-ին:

«Կան համաշխարհային մասշտաբի բազում մարզիկներ, որոնք կոչ են անում վերադարձնել Գրայներին: Դա իսկապես մեծ ճնշում է»,- ասել է Կացը:

Ապրիլին Միացյալ Նահանգները նախկին ամերիկացի ծովային Թրևոր Ռիդին փոխանակել էր ռուս թմրանյութերի մաքսանենգ Կոնստանտին Յարոշենկոյի հետ: Կացը նշել է, որ չնայած հնարավոր ռիսկերին, Միացյալ Նահանգները շատ լուրջ է վերաբերվում արտասահմանում անօրինական կերպով կալանավորված ամերիկացիներին պաշտպանելու իր պարտավորությանը:

 

Հոդվածը պատրաստվել է Սինդի Սեյնի նյութի հիման վրա: