ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի մի շարք հուշարձաններ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական աշխատանքային այցն են կատարել Լոռու մարզի մի շարք հուշարձաններ՝ ծանոթանալու Հաղպատ վանական համալիրի խնդիրներին, ինչպես նաև 2022 թ․ պետական բյուջեով նախատեսված հուշարձանների վերականգնման աշխատանքների ընթացքը վերահսկելու և առաջացած խնդիրները տեղում ուսումնասիրելու նպատակով․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Լոռու մարզի Հաղպատ վանական համալիրը տեղակայված է Հաղպատ գյուղի հարավարևելյան բարձրադիր մասում։ Սանահինի վանքային համալիրի հետ միասին այն գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում: Աշխատանքային խումբը տեղում ծանոթացել է X-XIII դդ. Հաղպատ վանական համալիրի առկա խնդիրներին:

Մասնավորապես՝ հրատապ լուծում է պահանջում համալիրի արևմտյան պարսպապատի աշտարակների վերականգումը, որոնցից հյուսիսայինը գտնվում է վթարավտանգ վիճակում, առկա են 5-8 սմ ճաքեր ամբողջ բարձրությամբ, ինչը հետևանք է վերջերս տեղի ունեցած երկրաշարժի: Քննարկման արդյունքում որոշվել է միջոցներ ձեռնարկել վերականգնման աշխատանքների իրականացման համար (Հաղպատ վանական համալիրի պարսպապատի աշտարակի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքների նախագիծ):

Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում աշխատանքային խումբը ծանոթացել է վերականգնման աշխատանքների ընթացքին և քննարկել արևմտյան խաչթևի ծածկասալերի հեռացման արդյունքում ի հայտ եկած խնդիրները, մասնավորապես՝ ծառարմատների ազդեցությամբ պայմանավորված հարթ երեսապատի խոշորածավալ քարերի շարվածքից դուրս մղման դեպքերը, ինչը պահանջում է լրացուցիչ լուծումներ:

2022 թ. ընթանում են նաև ՀՀ Լոռու մարզի Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիս-արևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքները: Աշխատանքային խումբը ծանոթացել է այս տարի պատվիրված պարսպապատի և աշտարակների վերականգնման աշխատանքների ընթացքին, քննարկել քաղաքատեղիի բաղնիքների պեղման արդյունքում բացված բացառիկ hիպոկաուստ համակարգի (հռոմեական ջեռուցման համակարգ) ցուցադրման առավել մատչելի հնարավորությունները, պեղված հատվածների վերականգնման և ամրակայման հնարավորությունները:

Այցին ներկա էին նաև վերականգնման աշխատանքներ, ինչպես նաև տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները»: