Ռեկորդային ցուցանիշ՝ անշարժ գույքի շուկայում․ գործարքները շատացել են, բնակարանները՝ թանկացել

Լուրեր

06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
Բոլորը

Անշարժ գույքի շուկայում ռեկորդային ակտիվություն է նկատվում։ Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում աշխարժ գույքի նկատմամբ կատարվել է 96 հազար 535 գործարք, ինչը վերջին 10 տարիների ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալների վերլուծությունից։

 

Գործարքներն առավելապես աճել են Երևանում և Կոտայքի մարզում։ Այսպես․ եթե 2021 թվականի առաջին կիսամյակում Երևանում գրանցվել է 27 հազար 984 գործարք, 2022 թվականի նույն ժամանակահատվածում գործարքների թիվը 31 հազար 509 է։ Աճը կազմել է 12,6 %:

Կոտայքի մարզում 2021 թվականի առաջին կիսամյակում կատարվել է 14 հազար 543 գործարք, 2022-ի նույն ժամանահատվածում՝ 16 հազար 357։ Աճը կազմել է 12,4 %:

Երևանում անշարժ գույքի նկատմամբ գործարքների մեծ մասը տեղի է ունեցել Կենտրոն վարչական շրջանում՝ 18,9 %-ը, առավել ցածր է ակտիվությունը Նուբարաշեն վարչական շրջանում՝ 0,7 %:

Աճել են նաև օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարված գործարքները։ Այս տարվա առաջին կիսամյակում օտարերկրացիների մասնակցությամբ 2442 գործարք է կնքվել։  Այս տարվա հունվար-հունիս ամիսներին օտարերկրացիները Հայաստանում 896 միավոր անշարժ գույք են գնել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 605 միավորի փոխարեն։ 

Ինչ վերաբերում է Երևանում բնակարանների գներին, ըստ Կադաստրի կոմիտեի ներկայացրած տվյալների, այստեղ շուրջ 14,6 %-ով թանկացում է նկատվում։ Թանկացումն առավելապես նկատելի է Կենտրոն վարչական շրջանում՝ 17,3 %, իսկ Կենտրոնի 1-ին և երկրորդ գոտիներում 20-25 %։

 

Անժելա Պողոսյան