Թուրքիայի ընտրությունները քիչ ժամանակ են նշանակում տնտեսությունը «բուժելու» համար․ Bloomberg

Լուրեր

24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
24.11.2026 | 20:43
Մենք ցանկանում ենք, որ TRIPP-ն ավարտին հասցվի կարճ ժամկետներում․ Բայրամով
24.11.2026 | 20:37
Մարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում
24.11.2026 | 20:27
Ադրբեջանում վրացի ուխտավորներին թույլ չեն տվել մուտք գործել պատմական վրացական եկեղեցի
24.11.2026 | 20:13
Փաշինյանն ու Ռումինիայի Սենատի նախագահը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության խորացումը
24.11.2026 | 20:00
Վստահ չենք, որ Նիկոլ Փաշինյանը կհեռանա հանրաքվեում «Ոչ»-ի հաղթանակի դեպքում․ մեկ օր մի բան է ասում, հաջորդ օրը՝ այլ․ Հասմիկ Ենգոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:55
Մեկ բառ պակասում է․ ի՞նչ է փոխում Սահմանադրության նախագծում եկեղեցու մասին դրույթի վերաձևակերպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:44
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի պաշտպանության նախարարի տեղակալը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցությունը
24.11.2026 | 19:30
Հայաստանին այլևս պե՞տք չէ անվտանգության խորհուրդ․ այն կլուծարվի,եթե ընդունվի նոր Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:23
Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկում
24.11.2026 | 19:09
Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը
24.11.2026 | 18:53
«Слово пацана» 18+ սերիալը՝ որպես տնային առաջադրանք․ ի՞նչ է գրված 9-րդ դասարանի ռուսերենի դասագրքում
24.11.2026 | 18:37
Հայաստանը կհյուրընկալի բասկետբոլի կանանց Եվրոպայի Մ20 առաջնության B դիվիզիոնի խաղերը
24.11.2026 | 18:26
«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից ատամները բուժելու դիմաց սարք է պահանջել․ ՔԿԾ
24.11.2026 | 18:19
Ուկրաինայի վրա հարձակված ռուսական ԱԹՍ-ներում լիտվական SIM քարտեր են հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիայի մոտեցող ընտրությունները նշանակում են, որ նեղ պատուհան կա գործելու՝ դրամավարկային քաղաքականությունը խստացնելու, գնաճին դիմակայելու ու լիրան պաշտպանելու համար: Այս մասին Bloomberg-ում գրում է Օնուր Անտը, փոխանցում է «Ահվալ» գործակալությունը։

Թուրքիայի կենտրոնական բանկը, գործելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով, տոկոսադրույքները իջեցրել է մինչև 14 տոկոս՝ անցյալ տարվա վերջին 19 տոկոսից։ Երկրում էլ գնաճը հասել է աննախադեպ ՝ մոտ 80 տոկոսի, թուրքական լիրան արժեզրկվել է։

Անտը, որը լրատվամիջոցի Թուրքիայի բյուրոյի ղեկավարն է, գրում է՝ Էրդողանը համաձայն չէ ներդրողների և տնտեսագետների հետ, որ դրամավարկային քաղաքականությունը պետք է փոխվի, որպեսզի գների դանդաղ աճը ապահովվի, իսկ լիրան ավելի քիչ խոցելի լինի։

Անտը նշում է, որ եթե նույնիսկ Էրդողանը մի կողմ թողնի իր համոզմունքը, որ բարձր տոկոսադրույքները խթանում են գնաճը, քաղաքական օրացույցը նրան գործելու քիչ տեղ է թողնում։

Ավելի բարձր տոկոսադրույքները կարող են ռեցեսիայի վտանգ ներկայացնել, և 2023-ի հունիսին նշանակված ընտրությունների դեպքում տոկոսադրույքների բարձրացման հավանականությունը փոքր է:

Ըստ Անտի՝ Էրդողանի համար լավագույն սցենարը  խառնաշփոթն է առանց գնաճի համընդհանուր պայթյունի, լիրայի վաճառքի կամ տնտեսական կտրուկ անկման։

Էմմա Չոբանյան