Մարմնի 70 տոկոսն այրված էր․ ՊՆ-ն չի պարզաբանում՝ ինչ պայմաններում է այրվածք ստացել զինվորը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Ժամկետային զինծառայող, Ազատանի բնակիչ 19-ամյա Պալյան Պողոսյանը մահացել է․ այս տեղեկությունը երեկ Factor TV-ին հայտնեցին Այրվածքաբանության ազգային կենտրոնից։ Շատ չանցած տեղեկատվությունը հաստատեց նաև ՊՆ-ն՝ ցավակցելով տղայի հարազատներին։ Ժամկետային Պալյանը հուլիսի 17-ին Սյունիքի զորամասերից մեկում էր այրվածքներ ստացել , տեղափոխվել Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, այնուհետև՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Դեպքից 8 օր անց տղայի ինքնազգացողությունը վատացել էր, միացվել արհեստական շնչառական սարքին, բայց կյանքը փրկել չի հաջողվել։

Պաշտպանական գերատեսչությունը այրվածքներ ստանալու հանգամանքների մասին ոչ մի պարզաբանում չի տվել, սակայն հարազատներից մեզ հասած տեղեկություններով, բլինդաժը, որտեղ ծառայություն էին իրականացնում զինվորները, եղանակային պայմաններից ելնելով՝ ստիպված են եղել միշտ ջեռուցել՝ ամառ, թե ձմեռ։ Ըստ մեր զրուցակցի՝ ջեռուցման համար օգտագործել են վառարան․ քարածխից մի կտոր բոցկլտացել է ու հրդեհել քնապարկերը։ Պալյանը ու ևս 3 զինվոր փորձել են հանգցնել կրակը, սակայն այրվածքներ են ստացել։

Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իկիլիկյաի խոսքով տղայի վիճակը կարգավորվել էր, սակայն վերջին երկու օրը կրկին վատացել է, իրենց տեղեկություններով նաև երիկամների հետ կապված խնդիր է եղել։ Թե իրականում ինչի հետևանքով է վրա հասել մահը՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնից որևէ պատասխան չտվեցին։ ՊՆ-ի՝ հուլիսի 25-ին տարածած հաղորդագրութան մեջ նշվում էր, որ պայմանավորված ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել էր վատթարացում և վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:

Պալյանը Շիրակի մարզի Ազատան գյուղից էր, երկու քույր ուներ, սովորում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում՝ «Ընդհանուր տնտեսագիտության» ֆակուլտետի «Կառավարում» բաժնում, առաջին կուրսումր։ Ծառայությունից հետո ուսումը մտադիր էր շարունակել։

Պալյանը բանակ զորակոչվել էր 1,5 տարի առաջ, 2023-ի հունվարին արդեն պետք է զորացրվեր։ Պալյանի ֆեյսբուքյան էջը հիմա ողողված է ցավակցական խոսքերով ու լուսանկարներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան