Պուտինիզմը պարտվելու է, ՀՀ-ն ունի՞ ուրիշ դաշնակիցներ․ իշխանությունը թող սթափվի՛, հետամնացների հետ ենք․ Ազատ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

16.02.2026 | 00:04
Հայաստանի գեղասահորդները հաջող մեկնարկեցին Օլիմպիական խաղերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 23:14
ՔՊ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքները՝ 23։00-ի դրությամբ․ առաջին քառյակը
15.02.2026 | 22:34
ՔՊ-ում տեղի ունեցած քվեարկության առաջատարները․ նախնական արդյունքները՝ 22:00-ի դրությամբ
15.02.2026 | 21:40
Վարազդատ Լալայանը 35 կգ գերազանցեց Սիմոն Մարտիրոսյանին․ ծանրամարտի Հայաստանի չեմպիոնները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 21:27
Եղիշե Մելիքյանը ներկա է եղել «Ինտեր» – «Յուվենտուս» խաղին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 20:30
Ուկրաինայի պատերազմում ելքը կսահմանի Եվրոպայի ապագան․ Վոլֆգանգ Իշինգեր
15.02.2026 | 19:50
ԱՄՆ-ը կասկածի տակ չի դնում եվրոպական երկրների եզրակացությունները Նավալնիի էպիբատիդինով թունավորման վերաբերյալ․ Մարկո Ռուբիո
15.02.2026 | 19:16
Ներխուժման դեպքում պատերազմը կտեղափոխենք ՌԴ տարածք․ Էստոնիաի ԱԳ նախարար
15.02.2026 | 18:18
Ժամը 18:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար
15.02.2026 | 17:00
Վենեսուելայում գործողության ժամանակ ԱՄՆ-ն օգտագործել է Claude չաթբոտը. WSJ
15.02.2026 | 16:13
Մեծ Բրիտանիան Հյուսիսային Ատլանտիկա կուղարկի ավիակիր՝ «ռուսական ագրեսիան զսպելու և ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար»
15.02.2026 | 15:53
Ուկրաինայում ձերբակալվել է էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշենկոն
15.02.2026 | 15:31
Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
15.02.2026 | 15:11
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Լևոն Ազիզյան
15.02.2026 | 14:43
Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
Բոլորը

Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը Factor TV-ի հարցազրույցում վտանգավոր է համարում զոհի հոգեբանությունը, որ նա նկատում է ՀՀ-ում, երբ նրա պատկերացմամբ՝ սպասում են, թե ով հարձակում կգործի։ Դրա դեմ քաղաքական ուժերը հակաքայլեր պիտի մշակեն՝ Հայաստանը դուրս հանելով օբյեկտի կարգավիճակից։ Նախկին պատգամավորի կարծիքով՝ ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը լյուստրացիա կատարեց Երևան իր այցով, շեշտելով, որ ՀՀ-ի անվտանգությունը կախված է ՌԴ-ից, հաջորդ օրը Նարիշկինը Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ ստորագրեց հետախուզական տվյալների փոխանցման համաձայնագիր։ Արշակյանը ոչ թե ռիսկ է տեսնում, այլ համոզված է, որ ՌԴ-ն ՀՀ-ի անվտանգությունը «թանկ գնով» վաճառելու է Ադրբեջանին։ Քաղաքական գործիչը սթափության կոչ է անում ՀՀ իշխանություններին, որ գտնեն նոր դաշնակիցներ՝ հրաժարվելով «հետամնաց» պետությունների հետ դաշինքից, ինչպիսիք ՌԴ-ն են և ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի անդամ երկրները։ Ազատ Արշակյանը կասկած չունի, որ ՌԴ-ն «չի մարսելու» Ուկրաինայի սահմանների անձեռնմխելիության սկզբունքի խախտումը, հատկապես, որ իր բնորոշմամբ՝ ֆաշիստական բնույթի հանցագործություններ են կատարում ռուսական զորքերը Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ։ ՆԱՏՕ-ի կողմից ՌԴ-ին թիվ մեկ հակառակորդ հռչակելն, ըստ նրա, նշանակում է բախում, որից Մոսկվան հաղթած դուրս գալու շանս չունի։ Ըստ Արշակյանի՝ ՀՀ-ի իշխանությունը պարտավոր է հետևություններ անել՝ նոր գործակցություններ փնտրելով։

Պարո՛ն Արշակյան, այսօր ամբողջ աշխարհը շունչը պահած սպասում է Ուկրաինայի դեմ ՌԴ-ի սկսած պատերազմի ելքին։ Պետություններն այսօրվանից են հաշվարկում պատերազմի հետևանքները և փորձում են կանխարգելիչ քայլեր անել։ ԵՄ-ն, օրինակ, փորձում է գազի նոր շուկաներ գտնել: ՀՀ իշխանությունների և ընդդիմադիր ուժերի կողմից, որպես փորձառու քաղաքական գործիչ, տեսնո՞ւմ եք լրջություն և աշխատանք՝ այս մարտահրավերներին դիմակայելու համար:

– Մենք ենք, մեր սարերը. մենք մեր սարերում նիրհում ենք: Ցավոք սրտի, ծայրագավառի հոգեբանություն կա և՛ հասարակության և՛ իշխանության մեջ: Մենք, որպես օբյեկտ, որպես իրադարձությունների զոհ, սպասում ենք, թե ով կգա և ինչով կգա մեզ վրա… Հասարակությունը գավառական հոգսերով է զբաղված: Խիստ վտանգավոր է դա, ճիշտ այնպես, ինչպես 1914-1915 թվականներին․ չպե՛տք է լիներ ցեղասպանությունը… Էվոլյուցիան ամեն ինչ արել է, որպեսզի մարդն իր անվտանգությունն ապահովի, մեր ամենակարևոր խոսակցությունը անվտանգության մասին պետք է լինի… Օրինակ՝ Ռուսաստանում կա պուտինիզմ և հակապուտինիզմ, իսկ մենք «հակապուտիններ» չունենք, «պուտինիստներ» են, ճիշտ այնպես, ինչպես որ դեմոկրատական հեղափոխության ժամանակ պարզվեց, որ մեր ազնվականները հավատարիմ են ինքնակալին:

-Մեր պրոբլեմը, որպես ժողովուրդ, ո՞րն է՝ քաղաքական մտածողություն չունենա՞լը, մեզ այլոց ձեռքերում որպես օբյեկտ տեսնե՞լը: Խնդիրը որտե՞ղ եք տեսնում, գուցե մտածողությա՞ն մեջ է:

-Այս պահից մենք արդեն հայտարարում ենք՝ քաղաքական իշխանություն և ընդդիմություն, սթափվե՛ք, աշխարհակարգը փոխվում է, այլընտրանքային ծրագրեր ներկայացրեք, որովհետև այն, ինչ այսօր կա, ժամանակավոր է… Հայտնի չէ, ինչ են առաջարկում ընտրությունների ժամանակ ջախջախված քաղաքական ուժերը և ինչ է պատասխանում վարչապետը, բանավեճ կա, թե՞ ոչ… Ապագայի ծրագիրն այն ուժերի գործն է, որոնք այսօր իշխանությունում չկան:

-Ուզում եմ նաև Ձեր գնահատականը լսել միջազգային իրադրության վերաբերյալ: Այսօր Արևմուտքին մեղադրում են, որ նա Ուկրաինան օգտագործում է որպես գործիք՝ ՌԴ-ի դեմ, և այդ պատերազմից Ուկրաինա պետությունը միայն տուժելու է՝ քանդվում է  տնտեսությունը, մեծաքանակ զոհեր են ունենում, տարածքային կորուստներ ևս կան արդեն։ Ինչպե՞ս հասկանալ այս պատերազմի իրական դրդապատճառները և թե ովքեր են մեղավորները:

-Խախտվել է ՄԱԿ կանոնադրությունը, նաև Եվրոպայի Անվտանգության համագործակցության կազմակերպության կանոնադրությունը, խախտվել է գլխավոր՝ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը: Ոչ ոք դա չի կարող մարսել, ո՛չ Թուրքիան կմարսի Կիպրոսը, ո՛չ էլ Ռուսաստանը՝ Դոնեցկն ու Ղրիմը, դա անհնար է: Հիմա շատերն ասում են՝ Ռուսաստանը ֆաշիստական, նացիստական պետություն է… Այս պատերազմում երկու կողմից էլ հայտարարում են, թե Ուկրաինայում կռվում են միավորված Արևմուտքի, ՆԱՏՕ-ի դեմ, ՆԱՏՕ-ն էլ հայտարարում է, որ իր թիվ մեկ թշնամին Ռուսաստանն է: Այդ ուժերի բախման արդյունքն ի՞նչ կլինի, միանշանակ է, որ Ռուսաստանը կպարտվի: Ռուսաստանը կործանվելու է, պուտինիզմը պարտվելու է: Մենք ունե՞նք այլընտրանքային գործընկերներ՝ ոչ պուտինական, ոչ «Լավրով»:

-Ինչո՞վ է դա կարևոր:

-90-ականներին դեմոկրատական Ռուսաստանում մենք գործընկերներ ունեինք… Հիմա չունենք, դա վտանգավոր է… Մենք մեր իշխանությանն ու հասարակությանը կոչ ենք անում՝ սթափվե՛ք:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան