Փաշինյանը Էրդողանի ո՞ր մտքի հետ է համաձայն․ Անկարայից հնչող տեղեկություններին Երևանը չի արձագանքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 18:54
ՔՊ-ի կողմից ճնշումների ու խրախուսումների վերաբերյալ ահազանգեր ենք ստացել․ ԵՄ հանձնակատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:45
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ը
08.06.2026 | 18:36
Կանդրադառնանք այդ հարցին. Ծառուկյանի թիմակիցը` ընտրության արդյունքները ճանաչելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:27
Տաշիրի ընտրատեղամասի մոտ խուլիգանության և պաշտոնատար անձի աշխատանքին միջամտելու գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ
08.06.2026 | 18:20
Հայ ժողովուրդն ընտրել է Եվրոպային ավելի մոտ ապագա. Իսպանիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 18:17
Եղիշե Մելիքյանը և Նարեկ Գրիգորյանը` Մոլդովայի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:10
ԲՀԿ-ն պնդում է՝ իրենց ձայները նվազեցվել են // ԵՄ-ն հերթական վարկը կտա Ուկրաինային. ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 18:08
Զախարովայի պնդումը մանիպուլյատիվ է․ նախնական արդյունքներով ՔՊ-ն 2021-ի համեմատ ավելի շատ ձայն է ստացել
08.06.2026 | 18:02
Այս ընտրությունները ցույց են տալիս, որ միայն հայերն են որոշելու իրենց երկրի ապագան․ Ուկրաինայի ԱԳ նախարար
08.06.2026 | 17:56
120 ձայն հետ է եկել` մեր հաշվարկներով, վերահաշվարկ ենք պահանջել․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:53
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին․ Ֆիդան
08.06.2026 | 17:48
«Հանրապետություն»-ը շնորհավորել է ՔՊ-ին և Փաշինյանին՝ հաղթանակի կապակցությամբ
08.06.2026 | 17:40
Եթե Ծառուկյանը լավ մտածի՝ պիտի մատաղ անի, որ ԱԺ չանցնի․ ՔՊ-ին օդ ու ջրի պես պետք են նրա մանդատները ․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:36
Հայաստանի գործող իշխանությանը այսօր անհրաժեշտ է ուժեղ և պատասխանատու հակակշիռ․ Արման Բաբաջանյան
08.06.2026 | 17:31
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» հետ բանակցում է առանց գործակալի
Բոլորը

Մինչ Փաշինյանն արձակուրդում է, Էրդողանն Անկարայից նախապայմաններ է հնչեցնում՝ չնայած նրան, որ հայկական կողմը բազմիցս ընդգծել է՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման են գնում առանց նախապայմանների։ Էրդողանը թուրք լրագրողներին ասել է, թե Թուրքիան Հայաստանի հետ սահմանները կբացի միայն մեկ պայմանով՝ Ադրբեջանի խնդիրները լուծելուց հետո։ Էրդողանը միաժամանակ այլ ուշագրավ ուղերձներ է հղել՝ ասելով․ «Մեր կարմիր գիծն, ի սկզբանե,Ադրբեջանն էր։ Ադրբեջանի հարցի լուծումից հետո մենք ասացինք՝ կբացե՛նք մեր դռները։ Գոհ եմ նաև, որ Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության և համագործակցության վերաբերյալ մեր տեսակետին նման տեսակետներ է կիսում։ Հիմա արդեն ակնկալում ենք կոնկրետ քայլեր հռետորաբանությունից դուրս։ Կարգավորման գործընթացում մենք լուրջ ու վճռական ենք տրամադրված։ Մենք ձգտում ենք ամբողջական կարգավորման»։

Չնայած՝ Էրդողանը չի հստակեցնում, թե Փաշինյանը հատկապես իր որ մտքերն է կիսում, բայց թուրք-ադրբեջանական պահանջները հայտնի են։ Պաշտոնական Երևանը որևէ կերպ դեռ չի արձագանքել Թուրքիայի նախագահի հայտարարությանը։ Արդյոք հայկական կողմը համաձայն է «Զանգեզուրի միջանցքի» կամ Արցախի կարգավիճակի հարցից հրաժարվելու թուրք-ադրբեջանական թեզերն ընդունել՝ հետաքրքրվում ենք Ազգային ժողովի արտաքին հարբերությունների հանձնաժողովի նախագահից։ Փաշինյանի թիմակից Էդուարդ Աղաջանյանը վստահեցնում է՝ Հայաստանը հրաժարվում է, այպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարց քննարկել։ Էդուրադ Աղաջանյանը, որն առաջարկում է անտեսել Էրդողանի հայտարարությունները, այդպես էլ չի պարզաբանում, թե Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահի որ մոտեցումների հետ է համաձայն։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նկատում է՝ Էրդողանի՝ նախապայմանների մասին հայտարարությունը հաջորդում է Փաշինյանի այն արձանագրումներին, որ Թուրքիայից հարաբերությունների կարգավորման դրական ազդակներ կան։ Մանուկյանի կարծիքով Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ հեռախոսազրույցում բանավոր խոստումներ է տվել , ինչի մասին էլ հայտարարում է Թուրքիայի նախագահը։ Նրա դիտարկմամբ Անկարայից հնչող պնդումներին Երևանից համարժեք չեն արձագանքում, ինչն անընդունելի է։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Թուրքիայի նախագահի խոսքը դիտարկում է նախապայմանային տրամաբանության մեջ, և դա հաջորդում է Թեհրանում կայացած Էրդողան-Պուտին-Ռայսի հանդիպմանը։

Ըստ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի՝ Թուրքիան այժմ ցույց է տալիս իր իրական պահանջները, որոնք բանակցությունների ընթացքում փոխարինել էր կեղծ դրական ազդակներով։ Թուրքագետն ասում է՝ հարևան պետությունը ՀՀ-ից պահանջում է Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, «Զանգեզուրի միջանցքի» բացում և Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում։

Անկարայից հնչող դժգոհությունների ֆոնին հայ – թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այցելել էր հայ-թուրքական սահման։ Երևանում այս այցը կարևոր են համարում։ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողով նախագահ Էդուարդ Աղաջանյանի խոսքով ՝ սա ցույց է տալիս, որ պայմանավորվածություններն արդեն գործնական փուլ են անցնում։

Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին Միացյալ Նահանգների պետքարտուղարն էլ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ՝ նշելով, թե տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա։

Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում Բլինքենը դրական է համարել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռք բերված կոնկրետ համաձայնությունների, իսկ Ադրբեջանի նախագահին կոչ է արել ազատ արձակել «բոլոր մնացյալ հայ ձերբակալվածներին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան