Ներկայացվել է մեկ արյունոտ ներքնակ․կողմերը դժգոհ են 3 զինվորների կյանք խլած միջադեպի քննությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 14:46
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «պատասխանատվություն է կրում» Իսրայելի գործողությունների համար
08.06.2026 | 14:37
Նիկոլ Փաշինյանին հաջողություն ենք մաղթում․ Վրաստանի խորհրդարանի նախագահ
08.06.2026 | 14:30
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
08.06.2026 | 14:29
Գևորգ Պապոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 14:24
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՔՊ-ի հաղթանակի առիթով
08.06.2026 | 14:18
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 14:09
Ընտրություններից հետո հնարավոր սրման մասին հայտարարած անձը ձերբակալվել է
08.06.2026 | 14:07
ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի և չի բացառում ընտրությունների արդյունքների բողոքարկումը
08.06.2026 | 13:50
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
08.06.2026 | 13:41
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով
08.06.2026 | 13:35
Միջազգային հանրապետական ինստիտուտի դիտորդական առաքելության մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 13:32
Սոցիալական կրեդիտների մի մասն ուղղելու ենք լրատվամիջոցներին ու ՀԿ-ներին. ֆինանսների նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 13:24
2025 թվականի բյուջեի կատարողականի նախնական քննարկումները ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 13:15
Ուկրաինական ԱԹՍ-ն Ղրիմում հարվածել է Մոսկվա-Սիմֆերոպոլ գնացքին
08.06.2026 | 13:08
Հիմա հենց այն ժամանակն է, որ Եվրամիությունն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին․ Զելենսկին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Բոլորը

Անցած տարի օգոստոսի 19-ին Սյունիքի մարտական հենակետերից մեկում 19 տարեկան 3 շարքային զինծառայողների դիեր էին հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքներով։ Դեպքը  տեղի էր ունեցել գիշերը  Կոռնիձորի դիրքում։ Հարուցված քրեական գործով նախաքննությունն օրեր առաջ ավարտվեց։ Կողմերը դժգոհ են՝ պնդում են՝ նախաքննական մարմինը պատշաճ քննություն չի՛ իրականացրել։

Գործով մեղադրանք է առաջադրված սպանվածների երկու  ծառայակիցներին։ Ըստ քննչական կոմիտեի հրապարակած մեղադրական եզրակացության, 2021թ. օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ծառայողը, ստանձնելով արթուն հերթափոխի պարտականությունները, երեք ծառայակիցներին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մտել է մարտական դիրքի կացարան, վերցրել ծառայակիցներից մեկին ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը, տեղադրել փամփշտատուփը, լիցքավորել այն և համածառայակիցներին սպանելու ուղղակի դիտավորությամբ՝ կրակոցներ արձակել քնած վիճակում գտնվող  ծառայակիցների ուղղությամբ և դուրս եկել կացարանից։ 

Փորձաքննությամբ պարզվել է, որ կրակոցներ արձակվել են առնվազն 2 զենքից, փորձաքննության ներկայացվել է 17 պարկուճ, դրանցից  7-ը հայտնաբերվել է տնակից դուրս։ Սպանված զինծառայողների մարմիններին նաև բռնության հետքեր են եղել՝ քերծվածքներ ու կողային կոտրվածքներ։ Փաստաբանը հարց է բարձրացնում․ ինչպե՞ս կարող էր մեկ զինծառայողը ծեծել, հետո 2 տարբեր զենքերով սպանել 3 ծառայակիցներին։  

-Գործով չկա որևէ ապացույց, բացի մեղադրյալի ինքնախոստովանական ցուցմունքից,- ասում է սպանության մեջ մեղադրվող զինվորի փաստաբան Գարիկ Գալիկյանը։ Զինծառայողը մի քանի անգամ ցուցմունք է տվել՝ ընդունելով մեղքը։  Սակայն վերջին  ցուցմունքում մեղադրյալը նշում է, որ ինքը չի կատարել հանցագործությունը և որ նախորդ ցուցմունքերը եղել են ճնշման ներքո։ 

-Փոփոխված ցուցմունքների դեպքում դրանց բոլորին  պետք է գնահատական տրվի ապացույցների հետ համադրությամբ,- ասում է պաշտպանը։ 

Ո՞րն է եղել  ծառայակիցներին սպանելու դրդապատճառը։ Ըստ պաշտոնական վարկածի, դիրքում  սնունդ և ծխախոտ գնելու փող են հավաքել:  Սպանության մեջ մեղադրվողը փող չի ունեցել և դիրքի ավագից պարտք է վերցրել 10 հազար դրամ: Մի քանի օր անց ավագն ասել է, թե պարտքն աճել է ու արդեն կազմում է 800 000 դրամ, որից հետո էլ նրան քնած տեսնելով՝ սեքսուալ բնույթի  բռնի գործողություններ է կատարել: Այդ ընթացքում երեք զինծառայողները մտել են սենյակ ու տեսել, թե ինչ է կատարվում:  Հաջորդ օրերին նրանք  ծաղրել են պարտք վերցրած տղային, իսկ պարտքով գումար տրամադրած դիրքի ավագը պահանջել է վերջինից, որ սպանի նրանց, հակառակ դեպքում  սեքսուալ գործողությունները պատկերող լուսանկարը կուղարկի նրա ծնողներին: Ըստ մեղադրանքի՝ նա տրվել է շանտաժին ու սպանել է ծառայակիցներին:  Այսպիսով՝ նախաքննության սկզբում նա մեղադրվում էր ծառայակիցներին սպանելու, դիրքի ավագը՝  բռնաբարության և սպանության դրդելու համար, սակայն ավելի ուշ գործից բռնաբարության հոդվածը դուրս է եկել։

Մյուս մեղադրյալի՝ դիրքի ավագի շահերի պաշտպան Հրանտ Դավթյանը ևս դժգոհ է նախաքննության ընթացքից։  Ըստ նրա՝ մի շարք հանգամանքներ քննության առարկա չեն դարձել ։

Հույսը, որ նախաքննական մարմինը կպարզի իրական եղելությունը, շատ փոքր էր ի սկզբանե,- ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ 

Նախաքննական մարմնի ներկայացրած եզրակացությունը իրավապաշտպանը հորինված  է համարում։ Նման մոտեցումը, ըստ իրավապաշտպանի,  պարարտ հող է ստեղծում բանակում քրեական բարքերի հարատևման համար։ 

2020-ի նոյեմբերի 9-ին հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր հայկական բանակում զոհվել է 123 զինծառայող․ նրանցից միայն 37-ն է զոհվել հակառակորդի կրակոցից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան