Մեծ դիմակայություն կա Կովկասի համար․ այս պայքարում Հայաստանից շատ բան է կախված. Հակոբ Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 12:45
5 մլն դրամ՝ հեռուստաաշտարակի էկրանին քաղաքական գովազդ տեղադրելու համար
14.05.2026 | 12:35
ՌԴ-ն Հայաստանը ներառել է իր քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում
14.05.2026 | 12:28
Նաիր Թիկնիզյանը երկրորդ տիտղոսն է նվաճել «Ցրվենա Զվեզդայի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 12:19
ՌԴ-ն ԱԹՍ-ներով ու հրթիռներով հարվածել է Կիևին. կա զոհ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է
14.05.2026 | 12:15
Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի փոխելու մեր քաղաքական օրակարգը․ «Հայաստան» դաշինք
14.05.2026 | 12:10
Խուզարկություններ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում // Սի Ցզինպինի զգուշացումը Թրամփին․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 12:02
665 միլիոն դրամ` դասական Եվրատեսիլի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:55
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 11:53
«Դաստով վերցրել եմ, որ չբաժանեն»․ տարեց կինը Փաշինյանի համար Wyoming Star-ի նոր համարն էր բերել
14.05.2026 | 11:42
ՊՍԺ-ն ապահովել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:31
Անդրեյ Երմակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 60-օրյա կալանքը՝ գրավի հնարավորությամբ
14.05.2026 | 11:24
Ինչպես է ԲՀԿ-ն ծախսել պետությունից ստացած փողը
14.05.2026 | 11:17
ԼՀԿ-ի նախընտրական քարոզարշավը Երևանում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 11:15
Ընտրակաշառք տալու գործով երեկ ձերբակալված անձանցից երկուսը կալանավորվել են, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
14.05.2026 | 11:07
Արսեն Հարությունյանը RAF-ում նորամուտը կնշի օլիմպիական չեմպիոնի դեմ գոտեմարտով
Բոլորը

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Factor TV-ի հարցազրույցում ասում է, որ ԱՄՆ-ն այսօր փորձում է կարգավորիչ դեր ստանձնել ինչպես Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պրոցեսում՝ աջակցելով Եվրամիության միջնորդական ջանքերին, այնպես էլ սեփական նախաձեռնություններով հանդես գալով։ Որպես ասվածի ապացույց Բադալյանը հիշատակում է ԱՄՆ Պետքարտուղար Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հեռախոսազրույցում ապաշրջափակման հարցի վրա շեշտադրումը ամերիկյան կողմից։ Մինչ Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմն ընթացքի մեջ է, քաղաքական մեկնաբանը իրատեսական չի համարում ԼՂ-ի կոնֆլիկտի լուծումը, քանի որ, ըստ նրա, խոշոր խաղացողները չունեն այս հարցում միասնական դիրքորոշում, և՛ ԱՄՆ-ն, և ԵՄ-ն, և՛ ՌԴ-ն այսօր պահպանում են իրենց ազդեցությունը և մասնակցությունը բանակցային պրոցեսներում, և քանի դեռ կողմերից որևէ մեկը ուկրաինական թատերաբեմում պարտություն չի կրել,  ԼՂ-ի կոնֆլիկտը չի լուծվելու կողմերից գերակա դիրք ունեցողի ցանկությամբ, քանի որ հաղթողը հայտնի չէ։ Հակոբ Բադալյանն ՀՀ իշխանության գլխավոր խնդիրը համարում է մանևրելը և պատերազմի մարտահրավերը չեզոքացնելը, միաժամանակ՝ թույլ չտալը ՀՀ-ի կենսական շահերի զիջում, հատկապես, երբ Ադրբեջանը ապակառուցողական դիրք է որդեգրել և պատերազմից հաղթանակից հետո ակնկալում է ՀՀ-ից ստանալ առավելագույնը՝ ցույց չտալով կառուցողականության որևէ նշույլ, անգամ՝ գերիներին չվերադարձնելով։

-Պարո՛ն Բադալյան, այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ասել է՝ վերջին շրջանում ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում, հանդիպումները հաճախակի են։ Իսկ ահա Ալիևը ԱՄՆ Պետքարտուղար Բլինքենի հետ հեռախոսազրույցում ասել է, թե Թբիլիսիում Միրզոյան-Բայրամով հանդիպումը առաջին քայլն է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների սկսման։ Ուրիշ ի՞նչ է հայտնի այդ բանակցություններից։

-Մեզ հայտնի է այն, ինչ գործնականում հրապարակվում է, որոնք մեզ հնարավորություն են տալիս պարզապես դիտարկումներ և հարցադրումներ անելու, և ենթադրություններ, թե պրոցեսներն ինչ ուղղությամբ կարող են ծավալվել։ Պարզ է, որ մեր ռեգիոնում հիմա մի քանի դիվանագիտական գիծ է ծավալվում՝ կապված հայ-ադրբեջանական կարգավորման, կապված Արցախի հարցի հեռանկարների հետ։ Այստեղ կարող ենք արձանագրել ռուսական եռակողմ ձևաչափը, բրյուսելյան նախաձեռնությունը, որի ածանցյալ կարող ենք դիտարկել երկկողմ շփումների գործընթացի փորձը։ Բրյուսելյան նախաձեռնության կողքին մենք տեսնում ենք ԱՄՆ-ի ակտիվությունը, երբ խրախուսում է ԱՄՆ-ն այդ գործընթացը։ Բայց նաև Բլինքենի վերջին հեռախոսազրույցում․․․ Պետքարտուղարության վերջին հաղորդագրության մեջ կար մի հետաքրքիր դիտարկում, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգտակար լինել հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացին։ Սա առաջին անգամ է հստակ ձևակերպումով հնչում կոնկրետ հասցեական ուղղությամբ՝ ԱՄՆ-ի աջակցության պատրաստակամության։ Ըստ հաղորդագրության՝ Բլինքենն այդ մասին հայտնել էր Ալիևին։ Այստեղ կարող ենք դիտարկել, որ ԱՄՆ-ն բացի Բրյուսելի գործընթացը խրախուսելուց նաև ինքը ունի առաջարկ կողմերին։ Երկկողմ շփումների հանգամանքը կարող ենք դիտարկել ԱՄՆ-ի նախաձեռնողականության շրջանակներում, երբ պատահական չի կարելի համարել, որ Ալիևն առաջին քայլի մասին խոսել էր հենց Բլինքենի հետ հեռախոսազրույցում։

-ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանն այսօր նաև տեղեկացրել է Փաշինյան-Ալիև հանդիպման նախապատրաստման մասին։ Ժամկետ նա չի ասել, թեև Բրյուսելի վերջին հանդիպմանը նշված էր օգոստոս ամիսը։ Մի՞թե Թբիլիսիի հանդիպումն այն մասին էր նաև, որ ՌԴ-ն դուրս է մղված հայ-ադրբեջանական բանակցություններից, և այդ մասի՞ն է վկայում այն փաստը, որ ղեկավարների հաջորդ հանդիպումն սպասվում է Բրյուսելում։

-Ես կարծում եմ, որ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին բանակցության գործընթացը կարող է լինել հենց ամերիկյան նախաձեռնությամբ։ Այսինքն՝ ոչ միայն Բրյուսելի ձևաչափի շրջանակում լինի հանդիպումը, այլև հենց ամերիկյան անմիջական աջակցությամբ և գուցե Բլինքենի հեռախոսազանգը այդ աշխատանքի մի մաս էր և դրա մի մաս կարող է լինել հենց ԿՀՎ ղեկավարի ռեգիոնալ այցը։ Չեմ բացառում, որ խոսենք նաև ամերիկյան գծում հանդիպելու հնարավորության մասին։ Այս ամենը, անշուշտ, չի նշանակում, որ Ռուսաստանը դուրս է մնում, Ռուսաստանն ունի իր եռակողմ ձևաչափը և փորձում է հենց այնտեղ իր դիրքերն ամրապնդել, իր օրակարգն առաջ տանել։ Այստեղ կան ընդհանուր եզրեր թե՛ Բրյուսելի, թե՛ Վաշինգտոնի հետ։ Չկա ընդհանուր աշխատանք, բայց կան ընդհանուր եզրեր։ Իհարկե, կան նաև դետալներ, մանրուքներ, հենց որոնց մեջ է սատանան։ Բայց անշուշտ, ՌԴ-ի դերը հետին պլան չի մղվում։ Մենք տեսնում ենք պայքար տակտիկաների և տարբեր ռազմավարությունների, պայքար ռեգիոնալ կառավարման համար, և այստեղ ԱՄՆ-ի առանցքային նպատակները Իրանն ու ՌԴ-ն են։ ՌԴ-ի համար գեխնդիր է դեպի հարավ իր ճանապարհների և լոգիստիկ կենսական հանգույցների ապահովումը դեպի Թուրքիա՝ հաշվի առնելով այսօրվա իրավիճակը և տնտեսական խնդիրները, որոնց ՌԴ-ն բախվում է՝ արևմուտքի պատժամիջոցների համատեքստում։ Թուրքիան փորձում է առավելագույնս խաղալ ռուս-ամերիկյան հակադրության վրա։ Այստեղ Անկարան իր գործիքներից մեկը դիտարկում է հայ-թուրքական գործընթացը։ Տեսնում ենք այս ծավալումները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան