ԱՄՆ-ն զսպում է Ադրբեջանի՝ ԼՂ հարցը ուժով լուծելու ցանկությունը․ Բլինքենի զանգը շատ կարևոր է. Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
18.08.2026 | 11:27
Որբի գլուխ չի էս երկիրը, գնացե՛ք. Գեղամ Մանուկյանը` իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:19
«Օլիմպիակոսը» հաստատեց Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 11:14
2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքները. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:13
ԱԺ-ում Սամվել Կարապետյանի ծննդյան օրը շնորհավորեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:08
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ-ի մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով
18.08.2026 | 10:52
Ռոդրի. ««Բարսելոնայում» խաղալը երազանք է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 10:44
Էրդողանը Դոնալդ Թրամփի հետ ԱՄՆ-Իրան հակամարտությունն է քննարկել
18.08.2026 | 10:35
Սևանա լճի մակարդակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 սմ-ով բարձր է
18.08.2026 | 10:30
Հայաստանի Պրեմիեր լիգա. 3-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
18.08.2026 | 10:23
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 18-ի դրությամբ
18.08.2026 | 10:13
Անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժածներ կան
Բոլորը

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը Factor TV-ի հարցազրույցում բարձր է գնահատում ԱՄՆ-ի զսպիչ դերը Ադրբեջանի և Թուրքիայի վրա՝ իբրև նոր ռազմական սադրանքները կանխող գործոն։ ԱՄՆ-ի՝ կայունությանն ուղղված ջանքերի մասին, ըստ Խուրշուդյանի վկայում են Պետքարտուղար Բլինքենի հաճախակի զանգերը ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարներին, և ուղիղ ու հրապարակային գնահատականը, որտեղ Ադրբեջանը որակված էր որպես սադրանքի ուղղակի աղբյուրը։ Ըստ «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավարի՝ Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական դիրքավորումը սնվում է Ռուսաստանից, որի ղեկավար Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի դեմ պատերազմ սանձազերծելով՝ մարտահրավեր է նետել միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգին։ Ըստ Խուրշուդյանի մեկնաբանության՝ Պուտինի պատկերացրած աշխարհակարգի շահառուն նաև Ալիևն է, որը Զանգելանում շաբաթներ առաջ հայտարարել էր, թե աշխարհում միայն զենքի ուժն է գերակա և չկա միջազգային իրավունք։ Հովսեփ Խուրշուդյանը անդրադարձ է կատարել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման պրոցեսին, ուկրաինական պատերազմի ներկա ընթացքին՝ կանխատեսելով ՌԴ-ի պարտությունը Ուկրաինային, որն ստանում է Արևմուտքի անվերապահ աջակցությունը։ Հովսեփ Խուրշուդյանն անթույլատրելի է համարում ՌԴ-ի հետ համատեղ արտաքին հետախուզական ծառայության ստեղծումը՝ կանխատեսելով, որ ՀՀ-ի ունեցած գաղտնիքները Մոսկվան փոխանցելու է Բաքվին։  

 

-Պարո՛ն Խուրշուդյան, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն է հեռախոսազրույց ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Վարչապետի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության բանակցությունները, ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման, կոմունիկացիաների բացման և հումանիտար հարցեր։ Բլինքենը ողջունել է Երևանի «դրական քայլերը» ընդառաջ Անկարային և Բաքվին: Փաշինյանն ասել է, որ Հայաստանի հանրությւոնն աջակցում է խաղաղության օրակարգին։ Բլինքենն ասել է՝ պատրաստ է իբրև համանախագահող երկիր աջակցել այս հարցերի լուծման։ Հարց՝ ինչպե՞ս, երբ փաստացի չի գործում Մինսկի խումբ, ԱՄՆ-ն պե՞տք է փորձի ինքը ևս միջնորդական օղակ դառնալ, թե՞ ԵՄ-ի նախաձեռնությունը բավարար է։

 

-Արդեն այն, ինչ անում է Միացյալ Նահանգները, այդ թվում՝ մշտական զանգերը երկրների ղեկավարներին և ուշադրությունը տարածաշրջանի հանդեպ, շատ կարևոր է Հայաստանի համար, որովհետև զսպում է Ադրբեջանին արկածախնդիր քայլերից, այսինքն՝ շարունակելու ուժով փորձել լուծել տարածաշրջանային հարցերը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների, արցախյան հարցը։ Այնպես որ՝ շատ կարևոր է, որ Բլինքենը անձնական վերահսկողության ներքո է պահում պրոցեսը, մշտական զանգերով նաև ուղերձներ է հղում թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին։ Դրանով նա փորձում է հավասարակշռել խախտված այն բալանսը, որ Ադրբեջանը խախտել է պատերազմից հետո։ Դա միշտ հղի է ռազմական գործողությունների վերսկսկման վտանգով։ Դա նվազագույն շեմն է, ինչը նաև որոշակի անվտանգային երաշխիքներ է ապահովում Հայաստանի համար։

 

-Բլինքենը նաև Ալիևի հետ է խոսել՝ կոչ անելով ազատ արձակել բոլոր հայ գերիներին։ Մենք հիշում ենք՝ ամիսներ առաջ նույն Բլինքենը խոսել էր սադրանքների անթույլատրելիությունը, հատկապես՝ Ադրբեջանի կողմից, դա ընդգծել էր։ Սա փաստացի, ըստ Ձեզ, ազդո՞ւմ է Ալիևի վրա։

 

-Շատ կարևոր է նաև, որ հիշատակում է եղել Մինսկի խմբի վերաբերյալ։ Ստացվում է՝ միջազգային կարգը թելադրող ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարը վերահաստատում է Մինսկի խմբի կարևորությունը։ Հիմա Պուտինը փորձում է խախտել այդ համաշխարհային կարգը, որտեղ կտիրեն ուժեղները, իսկ թույլ պետությունները կկցվեն ուժեղներին, այն, ինչ ինքը երազում է։ Չգիտես ինչու՝ ինքը որոշել է, որ Ռուսաստանն է ուժեղը և պետք է որոշի ինչ-որ բան։ Հիմա ՌԴ-ին Արևմուտքը ցույց է տալիս իր տեղը։ Իսկ ինչքանո՞վ է կարևոր Մինսկի խումբը․ դա փաստացի միակ ճարտարապետությունն է կոնֆլիկտի լուծման, որը ենթադրում է այն բալանսը ուժերի, որ կար մինչև պատերազմը։ Այսինքն՝ Մինսկի խումբը չի լեգիտիմացնում պատերազմի արդյունքները։

 

-Դուք լսեցի՞ք Լավրովի հայտարարությունները Բաքվում, թե այլևս չկա Մինսկի խումբ, թե պատերազմից հետո նախկին առաջարկները կորցրել են այժմեականությունը, թե հիմա միայն հետկոնֆլիկտային վերականգնման փուլ է։ 

 

-Լավրովի ասելը շատ քիչ է, և դրանից հետո մենք տեսանք, որ չգիտես ինչու՝ Մինսկի խումբը չի լուծարվում։ Դա նշանակում է, որ ուղղակի պաուզա է վերցված։ Արևմուտքն ասում է, որ Մինսկի խումբ կա, ԱՄՆ-ն ասում է Ռուսաստանին, որ դա միակ հարթակն է, որտեղ իրենք պատրաստ են նստել իր կողքը։ Ինչքան էլ ՌԴ-ն նեղացածի դիրքով ասում է՝ չկա այլևս Մինսկի խումբ, բայց փաստ է, որ չի լուծարվում Մինսկի խումբը, և երբ վաղը չեն լինի Պուտինն ու Լավրովը, Ռուսաստանի նոր ղեկավարները կշարունակեն գործել այդ և կվերանանգնեն մինչև պատերազմը եղած պայմանավորվածությունների իրագործումը։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Ռոբերտ Անանյան