Էրդողանի ասածը չեմ կարող մեկնաբանել. Աղաջանյանը` Թուրքիայի նախագահի՝ Փաշինյանին առնչվող խոսքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 14:18
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 14:09
Ընտրություններից հետո հնարավոր սրման մասին հայտարարած անձը ձերբակալվել է
08.06.2026 | 14:07
ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի և չի բացառում ընտրությունների արդյունքների բողոքարկումը
08.06.2026 | 13:50
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
08.06.2026 | 13:41
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով
08.06.2026 | 13:35
Միջազգային հանրապետական ինստիտուտի դիտորդական առաքելության մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 13:32
Սոցիալական կրեդիտների մի մասն ուղղելու ենք լրատվամիջոցներին ու ՀԿ-ներին. ֆինանսների նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 13:24
2025 թվականի բյուջեի կատարողականի նախնական քննարկումները ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 13:15
Ուկրաինական ԱԹՍ-ն Ղրիմում հարվածել է Մոսկվա-Սիմֆերոպոլ գնացքին
08.06.2026 | 13:08
Հիմա հենց այն ժամանակն է, որ Եվրամիությունն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին․ Զելենսկին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 13:03
Վարչական ռեսուրսի չարաշահման դեմ գործիքակազմը բավարար չէ․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:55
ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունները բաց և մրցակցային է անվանել
08.06.2026 | 12:48
ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը՝ ըստ ԿԸՀ-ի նախնական արդյունքների
08.06.2026 | 12:41
«Ականատես» դիտորդական առաքելության ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 12:40
Ամենամեծ խնդիրն ընտրակաշառքն է եղել․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Որևէ հիմք չի կարող առկա լինել՝ մտածելու, ենթադրելու, պնդելու, թե հայկական կողմը կարող է նույնիսկ որպես քննարկման առարկա դիտարկել Զանգեզուրի միջանցքի հարցը»,- այս մասին ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից բազմիցս նշվել է, որ Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ Հայաստանի համար:

«Հիշեցնեմ, որ վերջին եռակողմ (ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և ԵԽ նախագահի) հանդիպմանը հետևել է Ադրբեջանի նախագահի՝ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունը, որը հետագայում հերքվել է միջնորդի կողմից: Սա ավելի քան բավարար է՝ հասկանալու համար, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում մեր տարածաշրջանում»,- նշեց Աղաջանյանը:

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Փաշինյանին առնչվող խոսքերին, թե «Փաշինյանը տարածաշրջանային համագործակցության և խաղաղության տեսանկյունից կիսում է Անկարայի մտքերը», Աղաջանյանը նշեց. «Ես Էրդողանի հայտարարությունները չեմ կարող և չեմ էլ ուզում մեկնաբանել»:

Մանրամասները՝ տեսանյութում: