Կարեն Գիլոյանը հաջողություն է մաղթել «Ասիայի երեխաներ» մարզական խաղերի հայ մասնակիցներին

Լուրեր

05.06.2026 | 19:30
ՀՀ-ն զենք է վաճառել 2 երկրի․ նոր երկրների վաճառքներ կլինեն․ Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 19:29
ՄԻՊ-ը ուսումնասիրում է «Արմատ մեդիա»-ում իրականացված խուզարկության հանգամանքները
05.06.2026 | 19:20
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
05.06.2026 | 19:17
Կրեմլի «Մատրյոշկա»-ն կեղծ լուրերի նոր շարք է տարածում Հայաստանի մասին․ The Insider
05.06.2026 | 19:14
ԿԸՀ-ն ժամը 22:00-ին նիստ կգումարի՝ քննելու «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու դիմումը
05.06.2026 | 19:10
Էլինա Ավանեսյանը մրցաշարի կմասնակցի Հայաստանի հավաքականի կազմում
05.06.2026 | 18:58
Այս հարցը պետք է լուծվի վաղը՝ մինչև 24։00-ն. Եգորյանը՝ ԿԸՀ հանձնված դիմումի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 18:47
«Մարտի 1»-ի գործով մեղադրանք՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանին և ևս 4 նախկին աշխատակցի
05.06.2026 | 18:41
Իրանը հայտարարել է Օմանի ծոցում ամերիկյան ռազմանավերի վրա «նախազգուշական» հրթիռներ և ԱԹՍ-ներ արձակելու մասին
05.06.2026 | 18:30
ՌԴ-ի սանկցիաներին պետք է դիմանալ և դիմակայել․ ՀՀ ինքնիշխանությունը սակարկելի չէ․ Գարեգին Չուգասզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 18:18
Վարժական հավաքները մեկնարկելու են ընտրություններից 2 օր անց․ հավաքների ամսաթվերը Կառավարությունը հրապարակել է հունվարին
05.06.2026 | 18:09
Լուիս դե լա Ֆուենտե․ «Հաճելիորեն զարմացած էի Իրաքի հավաքականի խաղով»
05.06.2026 | 18:00
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներին
05.06.2026 | 17:51
Նոր ձերբակալություններ ու կալանավորումներ՝ ընտրությունների նախաշեմին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:42
«Հանրապետություն»-ը դիմեց ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներին․ հայտնում են գերատեսչությունից։

«Մրցաշարը կկայանա հուլիսի 27-ից օգոստոսի 8-ը Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում, իսկ Հայաստանը 21 մարզիկով ներկայացված կլինի 7 մարզաձևերում՝ սամբո, հրաձգություն, կոխ ըմբշամարտ, սեղանի թենիս, լողափնյա վոլեյբոլ, թաեքվանդո և գեղարվեստական մարմնամարզություն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որն անձամբ ներկա կգտնվի  Վլադիվոստոկում կայանալիք մրցաշարին, հաջողություն է մաղթել պատանի մարզիկներին. «Իր մասշտաբով բավականին լավ մրցաշար է՝ 37 երկրի մասնակցությամբ: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում: Մրցավայրից երկրպագելու եմ բոլորիդ և սպասելու եմ մեդալների»:

Սամբո մարզաձևում Հայաստանը ներկայացված կլինի բոլոր քաշային կարգերում՝ 5 պատանի մարզիկով: Սամբոյի հավաքականի անդամներից մեկը հանդես կգա նաև կոխ ըմբշամարտ մարզաձևում: Հրաձգություն մարզաձևում մեր երկիրը 4 մարզիկ կներկայացնի՝ ատրճանակ և հրացան մրցաձևերում: Սեղանի թենիս մարզաձևում կունենանք 4 ներկայացուցիչ, լողափնյա վոլեյբոլ մարզաձևում՝ 2, երկու մարզիկ կունենանք նաև թաեքվանդո մարզաձևում, 2 մարզիկ էլ ներկայացված կլինի գեղարվեստական մարմնամարզությունում:

Հայաստանի պատվիրակության ղեկավարը ԿԳՄՍՆ բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանն է: Նրա խոսքով` մրցաշարը մեծ փորձ կտա պատանի մարզիկներին. «Ունենք մեդալային հույսեր և լավ պատանիներ: Ցանկանում եմ, որ բոլորս բարձր և մարտական տրամադրվածությամբ մեկնենք մրցաշարին: Վստահ եմ՝ մասնակիցներն ամեն ինչ կանեն լավագույնս հանդես գալու և ՀՀ օրհներգը հնչեցնելու համար»:

«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի Եվրոպայի սամբոյի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր Ռոբերտ Սիմոնյանը: Բացման հանդիսավոր արարողությունը նախատեսված է հուլիսի 28-ին:

Սամբոյի հավաքականի մարզիչ Արտաշ Սիմոնյանի խոսքով՝ բոլոր մարզիկներից բացառապես մեդալային մրցելույթներ է ակնկալում. «Մեր թիմում ընդգրկված բոլոր տղաները մեդալակիր մարզիկներ են: Միմիայն հաղթանակ ենք ակնկալում: Սեպտեմբերին Սերբիայում մասնակցելու ենք Եվրոպայի առաջնությանը, այնպես որ ԵԱ-ից առաջ այս մրցաշարը մեզ համար լավ փորձ կլինի»:

Մյուս մարզաձևերի ներկայացուցիչները ևս փաստել են, որ նախապատրաստական փուլը լավ են անցել և բարձր արդյունքներ են ակնկալում:

ԿԳՄՍՆ-ի կողմից պատանի մարզիկներին նաև մարզահագուստ է տրամադրվել:

«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանի ներկայացուցիչները մրցավայր են մեկնել այսօր՝ հուլիսի 26-ին:

Նշենք՝ Հայաստանը նախկինում ևս մասնակցություն ունեցել է «Ասիայի երեխաներ» մարզական խաղերին: 2016 թվականին Յակուտսկում անցկացված մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, հրաձիգ Հայկ Բաբայանը դարձել է ոսկե մեդալակիր»,- ասված է հաղորդագրությունում։