ԵՄ երկրները համաձայնության են եկել գազի խնայողության արտակարգ միջոցառումների ծրագրի շուրջ

Լուրեր

26.06.2026 | 04:58
ԱԱ-2026. Նիդերլանդներն ու Ճապոնիան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 02:03
ԱԱ-2026. Գերմանիան անակնկալ պարտություն կրեց, Կոտ դ’Իվուարը հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:15
ՌԴ մուտքի արգելք՝ քաղաքական հայացքների համա՞ր․ ինչ է առաջարկում Մարգարիտա Սիմոնյանը ՀՀ քաղաքացիների համար
Բոլորը

Եվրամիության երկրները համաձայնության են եկել գազի սպառման կրճատման արտակարգ ծրագրի շուրջ, որը պետք է հաստատվի երեքշաբթի՝ հուլիսի 26-ին, Բրյուսելում ԵՄ էներգետիկայի նախարարների հատուկ հանդիպման ժամանակ, հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նոր պլանի նպատակն է նվազեցնել այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցումից հետո։ Դիվանագիտական ​​աղբյուրների համաձայն՝ Եվրահանձնաժողովի առաջարկած ծրագիրը նախատեսում է 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 31-ը 15 տոկոսով կրճատել գազի սպառումը։

Բացի այդ, քննարկվում է գազի մատակարարումների կտրուկ նվազման դեպքում ԵՄ-ում արտակարգ միջոցառումների հնարավորությունը։ Պետք է սահմանվեն գազի սպառման խնայողության պարտադիր թիրախներ։

Ավելի վաղ՝ հուլիսի 25-ին, «Գազպրոմը» հայտարարեց «Պորտովայա» կոմպրեսիոն կայանում Siemens-ի մեկ այլ տուրբինի անջատման մասին, որը պատասխանատու է «Հյուսիսային հոսք» գազատարով գազ մղելու համար՝ դա բացատրելով վերանորոգման աշխատանքների անհրաժեշտությամբ։ Տուրբինի շահագործումից հանելու հետևանքով «Հյուսիսային հոսք»-ով գազի մատակարարումները հուլիսի 27-ից կկրճատվեն մինչև 33 միլիոն խորանարդ մետր, որը կկազմի հզորության մոտ 20%-ը։

Նույն օրը հաղորդվել է, որ գերմանական Siemens Energy ընկերությունը Գազպրոմին ուղարկել է Կանադայի կողմից տրված արտահանման լիցենզիա, որը թույլ է տալիս վերանորոգել, սպասարկել և տեղափոխել տուրբիններ «Հյուսիսային հոսք» գազատարի Պորտովայա կոմպրեսիոն կայանի համար։

Տաթև Ֆռանգյան