Շուրջ 15,7 մլն դրամ՝ Համահայկական կրթական խորհրդաժողովի անցկացման համար

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք համագործակցության ամրապնդման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվել է շուրջ 15,7 մլն դրամ՝ Համահայկական կրթական խորհրդաժողովի կազմակերպման համար․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Օգոստոսի երկրորդ կեսին անցկացվելիք խորհրդաժողովին կմասնակցեն շուրջ 130 պատվիրակներ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

Այս տարի խորհրդաժողովում անդրադարձ կկատարվի վերջին տարիներին Սփյուռքում կրթության գործընթացի կազմակերպման և զարգացման նոր միտումներին, հայապահպանության հիմնախնդիրներին, ինչպես նաև հեռավար կրթության կազմակերպման հարցերին: Խորհրդաժողովին կներկայացվեն հայերենի և հայրենագիտության ուսուցման նոր մեթոդները, ստեղծված ուսումնական ծրագրերը և դասագրքերը: Այս անգամ խորհրդաժողովում կքննարկվեն նաև արտերկրի բուհերում հայերենի դասավանդման խնդիրները:

ԿԳՄՍ նախարարությունը Համահայկական կրթական խորհրդաժողովները կազնակերպում է երկու տարին մեկ: Առաջին խորհրդաժողովը կայացել է 2004 թվականին, որին մասնակցել են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի 25 երկրների 125 ներկայացուցիչներ:

Խորհրդաժողովները նպատակ ունեն քննարկելու արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնահարցերը, հստակեցնելու կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման հաջորդական քայլերը:

Համախմբվելով ընդհանուր օրակարգի շուրջ` տարբեր երկրներից եկած պատվիրակներն աշխատում են միևնույն թեմատիկ աշխատախմբերում` փոխանակելով իրենց համայնքային փորձը, ներկայացնելով ծրագրերը, ծանոթանալով Հայաստանում մշակված և իրագործվող ուսումնական ծրագրերին ու մանկավարժական ձեռքբերումներին:

Քննարկումների հիման վրա խորհրդաժողովներում ընդունվում է բանաձև, որն ուղղորդիչ է դառնում մոտակա երկու տարիների աշխատանքի ուղղությունները սահմանելու համար:

Խորհրդաժողովներում մշակված շատ մոտեցումներ հետագայում դրվել են նոր միջոցառումների հայեցակարգերի մշակման, կազմակերպման և անցկացման հիմքում: Խորհրդաժողովում կարող են ընդունվել նաև հայտարարություններ:

Համատեղ քննարկումները հնարավորություն են ընձեռում նաև գնահատելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրագործվող ծրագրերի արդյունավետությունը՝ աջակցությունն առավել առարկայական և նպատակային դարձնելու համար: