Լողասեզոնի ընթացքում ջրասուզման 1 դեպք է գրանցվել․ Արմեն Ճզմաչյան

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Հայաստանում վերջին տարիներին ջրահեղձման դեպքերը նկատելի նվազել են: Այսօր «Լողափնյա սեզոնի թաքնված վտանգները. Անվտանգության միջոցառումներ, իրազեկման աշխատանքներ» թեմայով հրավիրված ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության փոխգնդապետ Արմեն Ճզմաչյանը:

Նրա խոսքով՝ եթե տարիներ առաջ Սևանում լողասեզոնի ընթացքում գրանցվում էր 10-14 ջրահեղձման դեպք, ապա վերջին շրջանում նման դեպքերի թիվը նկատելի կրճատվել է: Նախորդ տարի Սևանում ջրահեղձման դեպք չի գրանցվել: Այս տարի մեկ այդպիսի դեպք է եղել:

«Այս լողասեզոնի ընթացքում Սևանում ջրահեղձման մեկ դեպք ունենք, որը գրանցվել է հուլիսի 17-ին: 9 հոգի մոտորանավակով դուրս է եկել լիճ: Նրանք մի պահ կանգ են առել ու մոտորանավակից երկու հոգի ցատկել է լողալու: Նրանցից մեկը սուզվել է ու չի բարձրացել ջրի մակերես, խեղդվել է: Եվս երկու ջրահեղձման դեպք այս տարի ունեցել ենք, սակայն ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ավտոմեքենան ընկել է լճի ճահճային հատված, երկու երիտասարդ չի կարողացել դուրս գալ»,- նշեց Ճզմաչյանը:

Նա նաև հավելեց, որ հուլիսի 9-ից հատուկ ջրափրկարարական ջոկատը սկսել է աշխատել ուժեղացված ռեժիմով. կենտրոնական կայանից բացի, ծառայությունն իրականցվում է 3 հանրային լողափերում, որտեղ տեղակայված են ջրափրկարարական հենակետերն իրենց տեխնիկական միջոցներով, մոտորանավակներով:

Արմեն Ճզմաչյանը նկատեց, որ ջրահեղձման դեպքերի նվազման գործում իր ազդեցությունն ունի ջրափրկարարական ջոկատի աշխատանքի արդյունավետության բարձրացումը:

Մանրամասները՝ տեսանյութում։