Չինաստանի բնակչությունը մինչև 2025 թվականը կնվազի

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չինաստանում բնակչության թիվը կսկսի նվազել մինչև 2025 թվականը։ Այս մասին հայտարարել է Առողջապահության ազգային հանձնաժողովի բնակչության և ընտանիքի հարցերի դեպարտամենտի ղեկավար Յան Վենչժուանը, գրում է  Global Times-ը։

Նշվում է, որ 2021 թվականին Չինաստանի մի քանի նահանգներում վերջին տասնամյակների ընթացքում ամենացածր ծնելիությունն է գրանցվել։  Կենտրոնական Հունան նահանգում, օրինակ, ծնունդների  վերջին 60 տարվա  ընթացքում առաջին անգամ պակաս է եղել 500 հազարից: Հենան նահանգում 1978 թվականից ի վեր առաջին անգամ գրանցվել է 800 հազարից պակաս ծնունդ, իսկ արևելյան Չինաստանի Ցզյանսի նահանգում ծնունդները 1950-ականներից ի վեր առաջին անգամ քիչ են եղել 400,000-ից:

Հիշեցնենք, որ Չինաստանն այս պահին աշխարհի ամենամեծ բնակչություն ունեցող պետությունն է՝ 1 մլրդ 450 մլն մարդ,  երկրորդ տեղումն Հնդկաստանն է շուրջ 1 մլրդ 400 մլն բնակչությամբ։ ՄԱԿ-ը հայտարարել էր, որ 2022 թվականի նոյեմբերի 15-ին աշխարհի բնակչությունը կհասնի ութ միլիարդ մարդու։

 

Տաթև Ֆռանգյան